Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 տեղի մրցույթ պարենամթերքի տեխնոլոգիա եւ ագրոնոմիական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2024-25 ուստարվա աշնանը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը (4 ամիս) շարունակելու կամ փորձուսուցում (մինչեւ 3 ամիս) անցնելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող եւ առաջին կուրսն ավարտած ուսանողները: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի պատճեն
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- առկայության դեպքում իմացությունը հաստատող փաստաթուղթ
- առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 24-ը։
Օգտակար հղումներ․
- Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի վերաբերյալ՝ https://www.ipbeja.pt/en/Pages/default.aspx
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ https://www.ipbeja.pt/servicos/gmc/Documents/COURSES_CATALOGUE/IPBeja_international_course_units_catalogue_24_25_.pdf (ընտրել միայն աշնանային կիսամյակից)
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/14J0ttyCKHhTvHXIQU-E5ruv8_XOP7lho?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1cic1E3JKmBlcGvwN8XUAxyv4ZRnPXiFY0zKjNpzTvkbsiC_iluk1ko4I_aem_AUQDv3jrkHAO8gJD9-YmXMK6nvYFxiqMAMsAgg0y2qPmPGgazvsxsMTMMsAFLRjGPH48SJsyWg3az9eAslgt0K9z
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ:
Ուսման համար դիմող ուսանողները վիզայի ստանալու համար հնարավոր է մեկնեն Մոսկվա՝ Պորտուգալիայի դեսպանատուն։ Մինչեւ 3 ամիս տեւող փորձուսուցման համար դիմածները վիզան կարող են ստանալ Հայաստանում։