Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի առաջին կուրսն ավարտած այն ուսանողները, ինչպես նաեւ մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնց սովորած առարկաները կհամընկնեն Արիստոտել համալսարանի առաջարկած առարկաներին :
Ուշադրություն. ասպիրանտների եւ հայցորդների ուսման/հետազոտության տեւողությունը 20 օր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորեւ ներկայացված փաստաթղթերը PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
✅Բակալավրի եւ մագիստրանտների կողմից ներկայացվող փաստաթղթեր՝
- ուսուցման համաձայնագիր՝ Learning agreement ,
- հինգ ամիս ուսումնառության համար ուսանողը պետք է ընտրի նվազագույնը 30 կրեդիտ,
- ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով),
- ակադեմիական տեղեկագիր՝ Transcript of Record (անգլերենով) ,
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge,,որեւէ լեզվի կենտրոնի, ՀԱԱՀ լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է),
- դիպլոմի պատճեն (միայն ասպիրանտների դեպքում),
- ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող կամ մագիստրանտ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից),
- անձնագրի պատճեն,
- մոտիվացիոն նամակ (անգլերենով):
Այն ասպիրանտները/հայցորդները, որոնք մտադիր են հետազոտություն կատարել իրենց ատենախոսության համար, պետք է կապ հաստատեն Սալոնիկի Արիտոտել համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 15-ը։
– Ընդհանուր տեղեկություն՝ https://www.auth.gr/en/
– Ուսումնական ուղեցույց՝ https://qa.auth.gr/en/studyguide
– Անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար՝ https://drive.google.com/drive/folders/14J0ttyCKHhTvHXIQU-E5ruv8_XOP7lho
– Ուսումնական տարվա օրացույց՝ https://eurep.auth.gr/en/students/info/academic_calendar
– Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` https://eurep.auth.gr/en/students/info/courses
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորվող ուսանողները կմասնակցեն եւս մեկ մրցույթի, որը կիրականացնի Սալոնիկի Արիտոտել համալսարանը։