Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում 1 շաբաթով միջազգային շաբաթին մասնակցելու համար (1 տեղ)։
Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները, որոնք՝
- ունեն միջազգային համագործակցության փորձ,
- աշխատում են միջազգային հարաբերությունների ոլորտում,
- գերազանց տիրապետում են անգլերենին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Ս․ Հայրապետյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/en)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- ուղեկցող (մոտիվացիոն) նամակ (անգլերենով)
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ․ հունվարի 18-ը:
Համալսարանի մասին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ․ https://www.ual.es/en/estudios/grados?idioma=en_GB։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Ս․ Հայրապետյանին ([email protected]):