Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022-23 ուս․ տարվա աշնանային կիսամյակում Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Հունաստան) ուսումը 4 (բակալավրիատի ուսանողների դեպքում) կամ 3 ամսով (մագիստրանտների դեպքում) շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած և անգլերենին տիրապետող (B2) ուսանողները։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մագիստրանտները ևս կարող են մասնակցել մրցույթին, սակայն նրանք պետք է իրականացնեն միայն հետազոտական աշխատանք։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող/մագիստրանտ լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի գունավոր պատճե
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ
8․ Հետազոտական աշխատանքի պլան (մագիստրանտների դեպքում)։
Բակալավրիատի ուսանողները պետք է ընտրեն նվազագույնը 30 կրեդիտ, որի 2/3-ը պետք է լինի նույն դեպարտամենտից։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 27-ը։
Օգտակար հղումներ․
- Արևմտյան Ատտիկայի համալսարանի էրազմուս+-ի մասին՝https://erasmus.uniwa.gr/en/erasmus-icm/students/
- 2022-23 ակադեմիական օրացույց՝ https://erasmus.uniwa.gr/en/erasmus/academic-calendar/
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝https://erasmus.uniwa.gr/en/erasmus/course-catalogue/
- Դեպարտամենտների Էրազմուս+-ի պատասխանատուներ՝ https://erasmus.uniwa.gr/en/erasmus/coordinators-erasmus/
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN
- Հունաստան ժամանելու արձանագրություն (COVID-19)՝ https://travel.gov.gr/#/
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։