Հարգելի ուսանողներ և աշխատակիցներ,
Թուրքմենստանի ԱԳ նախարարության Միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից անց է կացվում «Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք: Միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը» խորագրով մրցույթ։
Մրցույթի հիմնական նպատակներն են՝
- Աշխարհում խթանել միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը երրորդ հազարամյակի նոր աշխարհաքաղաքական պայմաններում, աշխարհում ռազմական առճակատման սրացման ժամանակներում, հակամարտությունների շրջանակի աճի պայմաններում, որի արդյունքում վատթարացել է աշխարհի ընդհանուր կայունությունը, զինաթափումը, շրջակա միջավայրի ծրագրերի իրականացումը
- Երիտասարդների շրջանում փոխըմբռնման ձեռքբերում՝ համընդհանուր մարդկային խնդիրները լուծելու և առաջնայինը փոխադարձ վստահությունը վերականգնելու նպատակով՝ ՄԱԿ-ի բոլոր անդամների մասնակցությամբ
- Ձեռք բերել բոլոր պետությունների պատրաստակամությունը՝ իրականացնելու միջազգային իրավունքի ընդունված նորմերը, հաստատելու փոխազդեցության մշակույթը
- Հաստատել խաղաղության մշակույթ
- Ներկայացնել նոր մոտեցումներ միջազգային հարաբերությունների հիմունքների վերաբերյալ
- Ընդլայնել միջազգային գիտական և մշակութային հարաբերությունները
Մրցույթը նախատեսված է բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, Թուրքմենստանի և ԱՊՀ անդամ երկրների երիտասարդ դասախոսների, ինչպես նաև մինչև 30 տարեկան գիտնականների համար, ովքեր թուրքմեներեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով չհրապարակված գիտական հոդվածների հեղինակ կամ համահեղինակ են հանդիսանում։
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն իրենց գիտական հոդվածները [email protected] էլ․ հասցեին մինչև 2022 թ․-ի սեպտեմբերի 1-ը։ Հոդվածները պետք է լինեն 5-10 էջ երկարությամբ, “Times New Roman” տառատեսակով, 14 տառաչափով և տողերի միջև 1,5 հեռավորությամբ։
Մրցույթի մասին ամբողջական տեղեկությունը այստեղ՝ www.iirmfa.edu.tm և www.iirmfa.nesil.edu.tm
Երեք մրցանակակիրներին կշնորհվեն պատվորգրեր Թուրքմենստանի ԱԳ նախարարության կողմից։
Հաղթողների գիտական հոդվածները կհրապարակվեն Թուրքմենստանի ԱԳ նախարարության «Թուրքմենստանի արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն» լրագրում և կտեղադրվեն վերոհիշյալ կայքում և թվային պորտալում։
Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն 2022 թ․-ի հոկտեմբերի 1-ին։