ՈԳԱ կենտրոնի առաքելությունը, տեսլականը, արժեքները

Առաքելությունը

Որակի գնահատման և ապահովման կենտրոնի առաքելությունն է նպաստել ՀԱԱՀ կրթության որակի ապահովման ներքին համակարգի կայացմանը և որակի մշակույթի շարունակական զարգացմանը՝ հիմք ընդունելով
ՀԱԱՀ առաքելությունը, տեսլականն ու ռազմավարությունը,
ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման ազգային և միջազգային չափանիշները,
Աշխատաշուկայի կարիքները տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

Տեսլականը

Ի կատարումն իր առաքելության՝ ՈԳԱ կենտրոնը ձգտում է ապահովել բոլոր շահակիցների համար մասնակցային միջավայր` դարձնելով նրանց որակի մշակույթի կրող և որակի ապահովման գործընթացի անմիջական մասնակից, նրանց ներգրավելով որակի ապահովման համակարգի գործառնության մեթոդաբանության մշակման փուլից մինչև կատարում, իմաստավորում և բարելավում:

Արժեքները

ՈԳԱ կենտրոնի հիմնական գործառույթներն են.

Համալսարանի բոլոր ստորաբաժանումներում որակի ներքին ապահովման գործընթացների իրականացում՝ տարեկան ինքնավերլուծության զեկույցների և կատարած աշխատանքների մշտադիտարկման և դրանց վերաբերյալ հաշվետվությունների գնահատման, ինչպես նաև բարեփոխումների պլանների մշակման ուղղությամբ տրամադրվող խորհրդատվությունների միջոցով:


ՀԱԱՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնագնահատման գործընթացի կազմակերպում, համապատասխան զեկույցի պատրաստում և հաջորդող գործողությունների պլանավորում ու վերահսկում, համալսարանի ստորաբաժանումների աշխատանքը հավատարմագրող մարմինների փորձագիտական այցերի համակարգում:


Համալսարանի կրթական տարբեր աստիճանների մասնագիտությունների լիցենզավորման աշխատանքների իրականացում:


Ոլորտի անհրաժեշտ փաստաթղթային հենքի, որակի ներքին ապահովման մեխանիզմների, գործիքների, ուղեցույցների մշակում և վերանայում:

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I ա մասնաշենք, 403 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 56-00-14, ներքին` 4-18, 3-44
E-mail: [email protected], [email protected]