Ամառային դպրոց ուսանողների համար Ալմերիայի համալսարանում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Ալմերիայի համալսարանը հայտարարում է մրցույթ ուսանողների համար՝ մասնակցելու «Էրազմուս+ Ամառային դպրոց 26»-ին, որը կանցկացվի 2026 թ. հուլիսի 6-24-ը։

Սա հիանալի հնարավորություն է զարգացնելու ինչպես փափուկ, այնպես էլ մասնագիտական հմտությունները ինտենսիվ, միջմշակութային եւ միջազգային միջավայրում՝ ներածական դասընթացների, գործնական մոտեցմամբ կազմակերպված վերապատրաստումներում ներգրավվելու միջոցով։

Մրցույթին կարող են մասնակցել ասպիրանտները եւ բակալավրիատի (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների) ու մագիստրատուրայի այն ուսանողները, որանք՝

  • տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (առնվազն B1 մակարդակ),
  • կարող են մեկնել Ալմերիա 2026 թ. հուլիսին մեկ կամ մի քանի շաբաթով,
  • կարող են մասնակցնել շաբաթական 16 ժամ դասախոսությունների եւ առնվազն մեկ առցանց հանդիպման:

Ուսանողները կստանան 3 կրեդիտ մեկ, 4 կրեդիտ՝ երկու եւ 6 կրեդիտ՝ երեք շաբաթվա համար։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին՝ [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. Տեղեկանք դեկանատից՝ ՀԱԱՀ-ում ուսումնառության վերաբերյալ
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական՝ CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. Անգլերենի կամ իսպաներենի իմացությունը հաստատող հավաստագիր (B1 մակարդակ)՝ Cambridge, IELTS, TOEFL, Trinity կամ ՀԱԱՀ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրված։

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ. ապրիլի 17-ը։

Ուշադրություն՝ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունը եւ փաստաթղթի տեսակը (օր.՝ CV_Name Surname)։  Յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 MB-ն: Չափանիշների չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։

Ալմերիայի համալսարանի մասին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.ual.es/

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը եւ կեցության ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Օ․ Տերտերյանին՝ գրելով [email protected] էլհասցեով կամ այցելելով դեպարտամենտ։