Մեկնարկում է «Կանաչ դպրոց. Հայաստան» ուսանողական մրցույթը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտը, «Դպրոցական սնունդ եւ երեխաների բարեկեցություն» հիմնարկը  եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ազդարարում են «Կանաչ դպրոց. Հայաստան» ուսանողական մրցույթի մեկնարկի մասին։

Մրցույթը նախատեսված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։ Մասնակիցներից ակնկալվում է մշակել նախագծեր, որոնք Հայաստանի դպրոցական միջավայրը կդարձնեն առավել կայուն, առողջ եւ կրթական տեսանկյունից գրավիչ: Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի «Դպրոցական սնունդ» ծրագրի եւ, մասնավորապես, դրա՝ «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» բաղադրիչի շրջանակում:

Հաղթող նախագծերը հնարավորություն կունենան կյանքի կոչվելու գործընկեր դպրոցներում եւ ներկայացվելու 2026 թ․ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ միջազգային համաժողովի (COP17) շրջանակում` ուսանողներին ընձեռելով համաշխարհային երկխոսության առանցքային մասնակիցներ դառնալու եզակի հնարավորություն։

Մրցույթի անվանակարգերը

  1. Կանաչ դիզայն. բնությունից ոգեշնչված դպրոցամերձ բակ

Դպրոցամերձ բակը կամ դպրոցական այգին/ջերմոցը վերածել կայուն ուսումնական հարթակի՝ հատուկ ուշադրություն դարձնելով կենսաբազմազանությանը, բացօթյա ուսուցմանը եւ բնապահպանական իրազեկմանը։

  1. Արտիվիզմ. տեսաուղերձ COP17-ի համար

Ստեղծել արվեստի ինստալյացիա, տեսողական ներկայացում` նվիրված  սննդի, գյուղատնտեսության կամ կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին։

  1. Դպրոցական սննդի համակարգի պլանդպրոց-ֆերմա

Գործող դպրոցական սննդի համակարգի այնպիսի բարելավում, որ այն հիմնվի տեղական արտադրանքի  եւ դպրոցական այգիներում աճեցված մթերքների վրա՝ միաժամանակ ապահովելով աշակերտների ակտիվ մասնակցությունը։

Խնդրում ենք ուղարկել նախագծերը [email protected] էլ․փոստին մինչ եւ 2026թ․ ապրիլի 9-ը։

Մրցույթի պայմանները