Ուսումը կամ փորձուսումը շարունակելու, դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Կլուժ-Նապոկայի ԳԳԱԲ համալսարանում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2026 թ․ աշնանային կիսամյակում Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)՝

  • ուսանողների դեպքում՝ ուսումը կամ փորձուսումը 60 օրով շարունակելու (2 տեղ)
  • աշխատակիցների դեպքում՝ 10 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։

Կարող են դիմել միայն Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսում սովորողների, եւ նույն ֆակուլտետի աշխատակիցները։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով),
  • աշխատակցի դեպքում՝ ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • աշխատակցի դեպքում՝ մոտիվացիոն նամակ (անմիջական ղեկավարի ստորագրությամբ, անգլերենով), որտեղ վերապատրաստման դեպքում պետք է հստակ գրված լինեն ոլորտները, իսկ դասավանդման դեպքում՝ դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ),
  • ուսանողների դեպքում՝ ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից,
  • ուսանողների դեպքում՝ ակադեմիական տեղեկագիր (հայերենով),
  • ուսանողների դեպքում՝ կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ (https://drive.google.com/drive/folders/1BG6iGzfSCXyGldLKY5wgETGUMquEC44L?dmr=1&ec=wgc-drive-globalnav-goto)` ընտրված առարկաներով կամ փորձուսմամբ (https://fmv.usamvcluj.ro/index.php/prezentare/programe-de-studii/medicina-veterinara?id=57

Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ն։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։ Դիմորդը հարցազրույցի կհրավիրվի մոտիվացիոն նամակի նախնական դրական գնահատումից հետո։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի մարտի 13-ը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին կամ գրել էլփոստի [email protected] հասցեով։