Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակն ընդունում է հայտեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ ձեւավորելու համար

Ձեւավորվում է Շրջակա միջավայրի նախարարությանը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ: Այն պատվախնդիր երիտասարդների համար ծառայելու է որպես հարթակ՝ իրենց հմտություններն ու պատկերացումները ծառայեցնելու կլիմայափոխության հարցում հարակայուն գործելակերպերի առաջմղմանը, քաղաքականության մշակմանը, փոփոխություններին նպաստելուն եւ համատեղ ռազմավարություն մշակելուն։

Կլիմայափոխության հարցերով եիտասարդական խորհուրդը նպատակ ունի դեռահասներին ու երիտասարդներին հնարավորություն ընձեռել ակտիվորեն ներգրավվելու կլիմայափոխությանն առնչվող գործողությունների պլանավորման եւ որոշումների կայացման գործընթացում։

Հայտ կարող են ներկայացնել 16-ից 24 տարեկան երիտասարդները։

Խորհրդի մասին լրացուցիչ տեղեկույթ ստանալ, հայտերի գնահատման չափանիշների, դիմելու ընթացակարգի եւ պայմանների վերաբերյալ մանրամասներին ծանոթանալ եւ առցանց դիմել կարելի է այստեղ։