Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիան հրավիրում է մասնակցել երկրորդ տոնավաճառին եւ «Գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտի մարտահրավերները գյուղի զարգացման պրիզմայով» խորագրով միջազգային գիտաժողովին (GIRR 2024), որը տեղի կունենա 2024 թ․ մայիսի 10-ին, Սերբիայի Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայի գյուղատնտեսության եւ բիզնեսի ուսումնասիրության եւ զբոսաշրջության բաժնում (հասցե՝ 56 Vojvode Putnika Street, 5000 Šabac)։
Տոնավաճառի նպատակն է խթանել գյուղանտնտեսության եւ զբոսաշրջության ոլորտի ապրանքները եւ ծառայությունները գիտական համայնքի աջակցությամբ։ Ապրանքները եւ ծառայությունները կներկայացվեն տրիբունաներում։ Գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտում գյուղական համայնքների զարգացման գլոբալ մարտահրավերների վերաբերյալ տեսակետներ ներկայացնելու նպատակով գիտաժողովը տեղի կունենա տոնավաճառի հետ միասին ։
Խնդրում ենք ծանոթանալ սեղմագրերի պահանջներին այստեղ:
Սեղմագրերի հանձնման վերջնաժամկետն է 2024 թ․ փետրվարի 20-ը։
Գիտական հոդվածների հանձման վերջնաժամկետն է 2024 թ․ ապրիլի 15-ը։
Խնդրում ենք հոդվածներն ուղարկել [email protected] էլ. հասցեով։
Հարցերի դեպքում կարող եք այցելել կայքը։
Գիտաժողովին մասնակցությունն անվճար է։
- 04/01/2024
- 2024