Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Գրանադայի համալսարանում մինչև մայիսի 30-ը 5 օրով դասավանդելու համար (1 տեղ)։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝
- կենսաբանություն
- կենսաքիմիա
- կենսատեխնոլոգիա
- քիմիա
- շրջակա միջավայր
- սննդագիտություն և սննդի տեխնոլոգիա
- մաթեմատիկա
- ֆիզիկա
- վիճակագրություն
- հաշվապահություն և ֆինանսներ
- տնտեսագիտություն
- պատմություն
- մշակույթի պատմություն
- անգլերենի ուսուցանում։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով) (http://europass.cedefop.europa.eu/…/templates-instructions)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինի դասավանդման կոնկրետ ոլորտը և դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամի համար) թեմաները,
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ),
- Pre-acceptance letter (https://internacional.ugr.es/pages/perfiles/profesorado/documentacion-erasmusdi-pdi-in/preacceptancelettertemplate) այն ստորաբաժանման համակարգողից (https://www.ugr.es/en/about/organization/departments), որտեղ թեկնածուն պատրաստվում է դասավանդել:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի հոկտեմբերի 29-ը:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․Համբարձումյանին ([email protected]):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի պահանջներն ու սահմանափակումները։