Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է տնտեսագիտական ոլորտում 1 վերապատրաստման և 1 դասավանդման տեղի մրցույթ Պիրեուսի համալսարանում գարնանային կիսամյակում: Պիրեուսի համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք համալսարանի պաշտոնական կայքը կամ այստեղ:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Զարինե Պողոսյանին ([email protected]).
- անձնագրի պատճեն,
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով),
- վերապատրաստման դեպքում՝ մոտիվացիոն նամակ (անգլերենով)՝ հաստատված դիմորդի անմիջական ղեկավարի կողմից, դասավանդման դեպքում՝ աշխատանքյաին պլան (անգլերենով)՝ հաստատված դիմորդի անմիջական ղեկավարի կողմից,
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հունվարի 30-ը:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային կապերի դեպարտամենտ, 127 սենյակ՝ Զարինե Պողոսյանին