Քոլեջների եւ ուսումնարանների շրջանավարտները կարող են առանց քննությունների ընդունվել Ագրարային համալսարան

Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2024թ․ օգոստոսի 1-ի N 46-Լ հրամանի՝ ՀՀ քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները (անկախ ավարտելու տարեթվից) կարող են առանց քննություն հանձնելու ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան` բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցմամբ սովորելու։

ՀԱԱՀ փորձնական ընդունելության այս կարգի ընդունումը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ագրարային եւ հարակից ոլորտների մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից է բխում։

Առկա ուսուցման համար դիմումերն ընդունվում մինչեւ օգոստոսի 30-ը՝ հետեւյալ կրթական ծրագրերով․

  • Անասնաբուժություն – 50 տեղ,
  • Ճշգրիտ գյուղատնտեսություն – 35 տեղ։

Հեռակա ուսուցման համար դիմումերն ընդունվում մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ ՀԱԱՀ բակալավրիատի ոչ տնտեսագիտական բոլոր (բացի «Անասնաբուժություն» եւ «Ճշգրիտ գյուղատնտեսություն») կրթական ծրագրերով – 405 տեղ։

Կարգին կարելի է ծանոթանալ այստեղ: