Վերապատրաստման կամ համատեղ դասավանդման-վերապատրաստման հնարավորություն Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2025-2026 ուստարում Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 5 օրով վերապատրաստվելու կամ համատեղ դասավանդելու-վերապատրաստվելու (նվազագույնը՝ 4 ժամ դասավանդում) համար։

Աշխատանքային պլանն անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել Վալյադոլիդի համալսարանի համապատասխան ակադեմիական պատասխանատուի հետ։

Դիմելու ընթացակարգ՝

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թ․-ի նոյեմբերի 3-ը (իսպանական ժամանակով ժամը 23։59):

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ`

  • Անձնագիր
  • Ինքնակենսագրական EUROPASS ձևաչափով
  • Երաշխավորագիր
  • Տեղեկանք մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից (անգլերեն)
  • Լեզվի տիրապետման հավաստագիր (առնվազն B2 մակարդակ)
  • Շարժունության ծրագրի առաջարկ` ստորագրված ՀԱԱՀ ակադեմիական և վարչական պատասխանատուների կողմից (այս փաստաթուղթը կարող եք գտնել դիմումհայտի 5-րդ քայլը լրացնելիս): Շարժունության ծրագրի առաջարկի վարչական պատասխանատուն է ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը, և փաստաթուղթը պետք է հաստատվի և ստորագրվի նրա կողմից։
  • Մոտիվացիոն նամակ
  • Սոցիալապես անապահով դիմորդները պետք է տրամադրեն համապատասպան փաստաթղթեր՝ որպես ապացույց
  • Հաշմանդամություն ունեցող դիմորդները պետք է ներբեռնեն հաշմանդամությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր
  • Հարկային և ազգային ապահովագրական պարտավորությունների կատարման մասին դիմորդի կողմից ստորագրված դեկլարացիա (այս փաստաթուղթը կարող եք գտնել դիմում-հայտի 6-րդ քայլը լրացնելիս)։

Մասնակիցների գնահատումը կիրականացվի երկփուլ մեխանիզմով՝ ՀԱԱՀ-ի և Վալյադոլիդի համալսարանի կողմից։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին ([email protected]):