Ուսումը Վալյադոլիդի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալյադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա աշնանային կամ գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների):

Դիմումների վերջնաժամկետն է 2025 թ․ ապրիլի 29-ը (23։59 Իսպանիայի ժամանակով)։ Դիմորդը պետք է գրանցվի դրա  https://uvamobplus2.uva.es/publico/inicio հարթակում եւ լրացնի համապատասխան փաստաթղթերն ու դաշտերը։

Նախքան հայտադիմումը լրացնելը, փաստաթղթերի վավերականության հաստատման նպատակով մինչեւ 2025 թ․ ապրիլի 27-ը պետք է ստորեւ նշված բոլոր փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • Անձնագրի պատճեն
  • Ինքնակենսագրական EUROPASS ձեւաչափով (https://europass.europa.eu/en)
  • Երաշխավորագիր
  • Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
  • Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից (անգլերեն)
  • Լեզվի տիրապետման հավաստագիր (B2)
  • Շարժունության պայմանագիր (ստորագրված, https://uvamobplus2.uva.es/)
  • Մոտիվացիոն նամակ
  • Սոցիալապես անապահով ուսանողները պետք է տրամադրեն համապատասխան փաստաթղթեր
  • Հաշմանդամություն ունեցող ուսանողները պետք է տրամադրեն հաշմանդամությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր
  • Հարկային եւ ազգային ապահովագրական պարտավորությունների կատարման մասին դիմորդի ստորագրած հայտարարագիր

Ուսանողները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ Վալյադոլիդի համալսարանում սովորելու համար։
Դիմելու ընթացակարգ`  https://uvamobplus2.uva.es/files/How_to_apply_EN.pdf

Անգլերենով դասավանդվող առարկաներ` https://uvamobplus2.uva.es/publico/courses

Դիմումների լրացում՝

https://uvamobplus2.uva.es/publico/inicio

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում Վալյադոլիդի համալսարանում իրենց ուսումը շարունակած ուսանողների փորձառություն՝ https://erasmusplusuva.wordpress.com/

Մասնակիցների գնահատումը կիրականացվի երկփուլ մեխանիզմով՝ ՀԱԱՀ-ի եւ Վալյադոլիդի համալսարանի կողմից։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։

Ուշադրություն․ Իսպանիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները հնարավոր է մեկնեն Ռուսաստան՝ Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության դեսպանություն։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Տերտերյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: