Ուսումը Ռուսեի Անջել Կնչեւ համալսարանում (Բուլղարիա) շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների համար՝ 2024-25 ուստարում 4 ամսով (2024 թ․ աշնանային կիսամյակ) Ռուսեի Անջել Կնչեւ համալսարանում (Բուլղարիա) սովորելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. անձնագրի պատճեն
    3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
    4. ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով) (https://europa.eu/europass/en)
    5. ակադեմիական տեղեկագիր (անգլերեն)
    6. առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ
    7. անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում):

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 28-ը։

Օգտակար հղումներ․
Ռուսեի Անջել Կնչեւ համալսարանի վերաբերյալ՝  https://www.uni-ruse.bg/en
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝
https://docs.google.com/spreadsheets/d/1OQgTnh9n8yLaI1ZU8r2lq7CvfuPKZfej/edit?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR0QnEuSxny0OZpgLhqKFUnH9ulAoL6ZeNNpoYYZwovxmzKFXgSffgDQ6WY_aem_ZmFrZWR1bW15MTZieXRlcw&gid=1221342593#gid=1221342593
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
https://drive.google.com/drive/folders/12UiJCenFMfTPrvUJrvrPSQaF2m4_cxMX?usp=sharing

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Օ․ Տերտերյանին՝  [email protected]  էլհասցեով: