Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մեկ տեղի մրցույթ 2022 թ․-ի գարնանային կիսամյակում ուսումը Շչեցինի համալսարանում (https://dsm.usz.edu.pl/en/home-page/) շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, ինչպես նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին [email protected] էլեկտրոնային հասցեին: Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
- Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B1 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
- Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. նոյեմբերի 19-ը:
Մասնակիցը առարկաները պետք է ընտրի միայն Faculty of Economics, Finance and Management-ի երկրորդ կիսամյակի (համարակված են զույգ թվերով) տարբեր տարիների առարկաներից ցանկից (https://dsm.usz.edu.pl/en/study-programmes/)։
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալ հղմամբ է՝ https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR3PK4ET3xefkXPR_NVHlZBJ0g3kiXuAbLqvL7F9PLHiqDY_gB3BFa10fs0։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։