Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 թ․-ի գարնանային կիսամյակում ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել կենդանագիտության, սննդագիտության/պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժության և անտառագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
- Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
- Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:
- Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. նոյեմբերի 23-ը:
Օգտակար հղումներ․
- Էստոնիայի բնական գիտությունների համալսարանի վերաբերյալ` https://www.emu.ee/en/home/
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` https://www.emu.ee/en/admissions/courses-in-english/academic-year-20212022/ ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի տարբեր դեպարտամենտների և տարբեր կուրսերի համար նախատեսված գարնանային կիսամյակի առարկայական ցանկերից):
- Անհրաժեշտ փաստաթղթեր` https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR3PK4ET3xefkXPR_NVHlZBJ0g3kiXuAbLqvL7F9PLHiqDY_gB3BFa10fs0
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] և [email protected] էլ․ հասցեներով կամ այցելել ՄԿԴ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։
Էստոնիայում Covid-ի տարածման հետ կապված սահմանափակումների վերաբերյալ կարող եք ստանալ տեղեկություն այցելելով հետևյալ կայքերը՝
https://kriis.ee/en/travelling-crossing-state-border/travelling-estonia/foreign-nationals
և https://kriis.ee/en/crisis-management-qa/crisis-management/restrictions-force։