Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-2026 թթ․ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ուսումը 5 ամսով (փետրվար-հուլիս) Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում շարունակելու համար (3 տեղ)։
Մրցույթին կարող են մասնակցել Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի՝ անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսերում սովորողների։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ։
Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ն։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
- Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
6.Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
7.Առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:
Ուսանողները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ, որի գոնե 1/3-ը պետք է համապատասխանի իր հաջորդ գարնանային կիսամյակի առարկաների կրեդիտներին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. սեպտեմբերի 10-ը:
Օգտակար հղումներ․
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկ՝ https://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818871normali.html
- Ակադեմիական տեղեկատվություն եւ դասընթացների սահմանափակումները՝
https://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818854normali.html, https://drive.google.com/file/d/1y5sGJXAifyVOMQgLEJTmmG1GiSApRCvk/view?usp=sharing
Անհրաժեշտ փաստաթղթեր` - https://drive.google.com/drive/u/0/folders/12UiJCenFMfTPrvUJrvrPSQaF2m4_cxMX
- Վալենսիայի համալսարանի մասին՝ https://erasmus-ka171.webs.upv.es/
Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը: Երկարաժամկետ (90 օրից ավելի) մնալու դեպքում վիզա ստանալու համար հնարավոր է, որ մասնակիցը մեկնի Մոսկվա։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին կամ գրել [email protected] էլհասցեին։



