Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության եւ mind icm 24 ծրագրի շրջանակում Պորտոյի համալսարանը՝ որպես գլխավոր համակարգող, ուսանողների, մագիստրանտների եւ ասպիրանտների համար հայտարարում է մրցույթ պորտուգալական համալսարաններում ուսումը 2026 թ․ գարնանային կիսամյակում 4 ամսով շարունակելու նպատակով։ Կարող են դիմել այն սովորողները, ովքեր չեն ավարտում 2026 թ․ գարնանային կիսամյակում։ Առաջին կուրսում սովորող բակալավրիատի ուսանողները չեն կարող դիմել։
Դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել եւ ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը https://mindicm24.up.pt/ կայքում։
Դիմելու վերջնամկետն է ս․թ․ հոկտեմբերի 26-ը։ Թեկնածուները կգնահատվեն եւ կընտրվեն ՀԱԱՀ-ի եւ ընդունող համալսարանների կողմից։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]) կամ այցելել դեպարտամենտ։