Ուսման հնարավորություն Պովիսլանսկու համալսարանում, Կվիձինում (Լեհաստան)

Ուսման հնարավորություն Պովիսլանսկու համալսարանում, Կվիձինում (Լեհաստան)

  Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2023-24 ուս․ տարվա երկրորդ կիսամյակում Պովիսլանսկու համալսարանում` Կվիձինում (Լեհաստան) ուսումը շարունակելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսն ավարտած և անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին ([email protected]) իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. անձնագրի գունավոր պատճե
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
  6. անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
  7. առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:

Դիմորդները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 3 -ը։

Օգտակար հղումներ․

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Զ․ Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ: