(BOKU) համալսարանում
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Վիեննայի BOKU համալսարանում ուսանելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում սովորող եւ անգլերենին տիրապետող (B2) մագիստրանտները: Խրախուսվում է հատուկ կարիքավոր սովորողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից,
 - անձնագրի պատճեն,
 - մոտիվացիոն նամակ (անգլերենով):
 - ինքնակենսագրական(Europass ձեւաչափով, անգլերենով),
 - առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ,
 - առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:
 
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 29-ը։
BOKU համալսարանում աշնանային կիսամյակը սկսվում է հոկտեմբերի 1-ից:
Օգտակար հղումներ․



