Ոսկանյան Աշոտ Երջանիկի

Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն&

Voskanyan Ashot

Ոսկանյան Աշոտ Երջանիկի

Ծնվել է

Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն

 

Կրթություն և վերապատրաստում

2023 թ. 27 – 30 ապրիլի, մասնակցություն, զեկուցում «Եվրասիական տնտեսական ինտեգրումը եւ հարակայուն զարգացումը համաշխարհային վերափոխումների պայմաններում» խորագրով միջազգային գիտագործնական խորհրդաժողովում, հավաստագիր
2021 թ․ հունիս, մասնակցություն «Burke-Litwin-ի կազմակերպական փոփոխությունները և արդյունավետության մոդելը» թեմայով վերապատրաստման դասընթացին
1981-1984թթ. ասպիրանտուրա, Գյուղատնտեսության էկոնոմի­կայ­ի և կազմակերպման հայկական ինստիտուտ
1979թ. և 1981թ. վերապատրաստում, Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադե­միա, Տնտեսական և վիճակագրական վերլուծությունների ծրագիր, Մոսկվա
1970-1976թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ «Գյուղատնտեսության էկոնոմիկա և կազմա­կերպում» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ

2019 թ․ սեպտեմբերից ՀԱԱՀ, Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոն, վարիչի պաշտոնակատար
2010 – 2019 թթ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Ագրարային քաղաքականություն և խորհրդատվության ամբիոն, վարիչ
2013 թվից մինչ օրս Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոն, տնօրեն
2017թ. «ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ուղիները» գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման բազային ծրագիր, ղեկավար
2016-2017թթ.- «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համաձայնեցված ագրարային քաղաքականության զարգացման հեռանկարային ուղղությունների և մեխանիզմների մշակում, այդ թվում միջպետական կոոպերացման և ներմուծման փոխարինման» թեմա, հայաստանյան կողմի ղեկավար
– «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի և վերամշակող արդյունաբերության արտադրանքի գնային մոնիթորինգի և մրցունակության վերլուծության մեթոդիկայի մշակում» ծրագիր, հայաստանյան կողմի ղեկավար
– «Ինստիտուցիոնալ վերլուծության մեթոդաբանության մշակում Եվրասիական տնտեսական միության ներքին շուկաների սեգմենտների համար՝ նպատակ ունենալով բացահայտել, վերացնել ու սահմանափակել արգելքները, ներկայացնել միության ներքին շուկաների գործունեության վրա դրանց ազդեցության քանակական գնահատականը, ինչպես նաև մշակված մեթոդաբանության հիման վրա իրականացնել ԵԱՏՄ ներքին շուկայի մեկ հատվածի պիլոտային գիտահետազոտական աշխատանքներ», ծրագիր, հայաստանյան կողմի ղեկավար
2001-2017թթ. Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Ագրոբիզնեսի կազմակերպման ամբիոն, դոցենտ, համատեղությամբ
2013-2016թթ. «ՀՀ ագրարային ոլորտի պետական կարգավորման գործիքների և կա­ռու­ցակարգերի կատարելագործումը» գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինսավորման բազային ծրագիր, ղեկավար
2008-2010թթ. «ՀՀ գյուղատնտեսությունում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման գիտական մեթոդների կատարելագործումը, խորհրդատվության և տեղեկատվության մատուցման արդյունավետության բարձրացման ուղիները» գիտական ծրագիր, ղեկավար
2002-2010թթ. Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն ՓԲԸ, տնօրեն
2000թ. «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավա­րություն» ծրագիր, ազգային փորձագետների խմբի ղեկավար
1998-2004թթ. ՀՀ գյուղատնտեսության էկոնոմիկայի ինստիտուտ, առաջատար գիտական աշխատող, խորհրդական
1996-1998թթ. Հայաստանի ագրարագյուղացիական միություն, գործադիր տնօրեն
1995-1996թթ. ՀՀ Գյուղատնտեսության և պարենի նախարար
1993-1995թթ. ՀՀ Գյուղատնտեսության նախարար
1992-1993թթ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, գյուղատնտեսության և պարենի բաժին, պետ
1992թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, գյուղատնտեսության և պարենի բաժին, պետի տեղակալ, պաշտոնակատար
1976-1992թթ. Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման հայկական ինստիտուտ, ավագ լաբորանտ, ավագ տնտեսագետ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող:

Գիտական գործունեություն

2004թ. դոցենտ
1989թ. տնտեսական գիտությունների թեկնածու:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հավելյալ տեղեկություն

2000 թվից մինչ օրս «Ագրոզարգացում» հասարակական կազմակերպություն, նախագահ
2009 թվից մինչ օրս ՀՀ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահ­պանական հարցերի հանձնաժողովի կոլեգիա, անդամ
2008 թվից մինչ օրս Հասարակական կազմակերպությունների հանրային ցանցի համակարգող խորհուրդ, անդամ
2005 թվից մինչ օրս Ֆերմերների ազգային միություն, անդամ
2003-2019 թթ. «Ագրոգիտություն» ամսագրի խմբագրական կոլեգիա, անդամ
1994 թվից մինչ օրս Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիա, անդամ
2007-2008թթ. մասնակցություն ՀՀ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներին
2006-2007թթ. «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի շահառուների և կառավարման խորհուրդ, անդամ
2000-2002թթ. մասնակցություն «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության» ծրագրի մշակման աշխատանքներին (ՄԱԿ-ի ՊԳԿ)
1999-2000թթ. Գյուղացիական միավորումների (համատեղ հողօգտագործողների միությունների, գյուղացիական ասոցիացիաների և այլն) կազմակերպման հիմունքների մշակում և ներդրում Արարատի և Արմավիրի մարզերում
1996թ. Բարեփոխումների աջակցության ծրագիր (Համաշխարհային բանկ)
1996թ. Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայություն­ների ծրագիր (ԳԶՄՀ)
1994-2015թթ. մի շարք հայեցակարգերի և օրենքների մշակում, մասնավորապես՝ ՀՀ ագրարային քաղաքականության հայեցակարգի (1994թ.), «Ագրարային տեսչությունների մասին» ՀՀ օրենքի (1994թ.), «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի (1996-2015թթ.) նախագծեր
1994-1996թթ. մասնակցություն Հայաստանի գյուղատնտեսության կոոպերատիվ բանկի ծրագրի մշակման աշխատանքներին (TACIS)
1992-1997թթ. մասնակցություն Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին
1992-1996թթ. մասնակցություն ՀՀ ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրի մշակման աշխատանքներին (Համաշխարհային բանկ և ԳԶՄՀ):

Գիտական հրապարակումներ

Հեղինակ է ավելի քան 65 գիտական հոդվածների և 15 մեթոդական ցուցումների: