2026 թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կկայանա փորձագիտական այց՝ բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակում։ Այցը կիրականացնի Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձեւավորված փորձագիտական խումբը։ Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու համալսարանի անձնակազմի, ուսանողների եւ այլ շահակիցների հետ։
Ապրիլի 2-ին՝ ժամը 10:40-ից 11:30-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ։ Համալսարանի ներքին եւ արտաքին շահակիցները, ովքեր ցանկանում են ներկայացնել իրենց դիտարկումները կամ քննարկման առարկա հարցեր բարձրացնել, կարող են նախապես գրանցվել հանդիպման համար մինչեւ ապրիլի 1-ը՝ ուղարկելով համապատասխան հայտ փորձագիտական խմբի համակարգող Անահիտ Տերտերյանին հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]։



