Հավաստագրերը հանձնվեցին դաշտում․ ավարտվել է օրգանական գյուղատնտեսության թեմայով կարճաժամկետ դասընթացը

Օրգանական տնտեսություններ եզրափակիչ գործնական այցելություններով ավարտվեց «Օրգանական գյուղատնտեսություն. ներածությունից գործնական կիրառում» կարճաժամկետ դասընթացը։ Այն կայացավ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հզորացում (SOAA) նախագծի շրջանակում` ՀԱԱՀ-ի հետ գործակցությամբ․ վերապատրաստման ծրագրի իրականացման գործընկերներից մեկն էլ «Օրգանական եւ վերականգնվող գյուղատնտեսության կրթության զարգացում Հայաստանում» նախագիծն էր, որն իրականացնում են էստոնական Peipsi Koostöö Keskus / Peipsi Center for Transboundary Cooperation-ը եւ «Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ՀԿ-ն։

Դասընթացի մասնակիցներն այցելեցին Կոտայքի մարզի Ակունք, Արագյուղ եւ Թեղենիք գյուղերում գործող չորս օրգանական տնտեսություններ՝ ՀԱԱՀ-ի Ակունքի օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական տնտեսություն, «Արայի այգիներ» ընտանեկան տնտեսություն, «ԲարիՖարմ» փորձացուցադրական օրգանական տնտեսություն եւ «Օստրիչ գարդեն» ջայլամաբուծական տնտեսություն եւ ընտանեկան ռեստորան (վերջինը շրջանաձեւ գյուղատնտեսության օրինակ կարող է ծառայել)։ Նրանք գործնականորեն ամրապնդեցին ձեռք բերած գիտելիքները, ծանոթացան օրգանական եւ հարակայուն արտադրության տարբեր մոտեցումների։

Այցերի ժամանակ մասնակիցներին ուղեկցում էին դասընթացավարները, որոնք պատրաստակամորեն պատասխանում էին հարցերին` նպաստելով տեսական եւ գործնական գիտելիքների փոխկապակցմանը։

Մասնակցության հավաստագրերը տրվեցին հենց Ակունքի տնտեսությունում։