Հայտարարություն

Միացյալ ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) և միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան (IACA) Միացյալ ազգերի կազմակերպության GRACE նախաձեռնության հետ միասին կազմակերպում է առաջին միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոցը արևելյան Եվրոպայի ուսանողների և երիտասարդների համար: Ամառային դպրոցը կանցկացվի առցանց՝ IACA ուսումնական հարթակի միջոցով 2022 թվականի մայիսի 9-ից 15-ը։

Այս ծրագրին մասնակցելու արդյունքում մասնակիցները կհասկանան, թե ինչ է կոռուպցիան և ինչ վնասակար ազդեցություն այն ունի հասարակության վրա։ Ամառային դպրոցին կարող են մասնակցել 18-ից 29 տարեկան ուսանողները և երիտասարդները։

Մասնակիցները կընտրվեն հաշվի առնելով իրենց լեզվական հմտությունները (գրավոր և բանավոր անգլերենի իմացություն), կրթական նախադրյալը և անձնական հետաքրքրվածությունը։

Ամառային դպրոցին կարող եք դիմել IACA կայքի միջոցով՝ այստեղ https://www.iaca.int/iaca-programmes/open-trainings/summer-school-eastern-europe.html: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի ապրիլի 25-ը։

Ամառային դպրոցին մասնակցությունն անվճար է։

Ծրագիր

Ամառային դպրոցը կանցկացվի ինտերակտիվ ձևով և կներառի 7 առարկայական առցանց

նիստ։ Յուրաքանչյուր նիստ կտևի 3 ժամ և կվարի միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսոր։ Դասախոսները կօգտագործեն հակակոռուպցիոն ոլորտում իրենց գիտելիքներն ու փորձը և կհարստացնեն պարապմունքները գործնական օրինակներով։

Թեմաներ. ամառային դպրոցի ծրագիրը հասանելի է այստեղ՝ https://www.iaca.int/media/attachments/2022/03/14/draft-programme_summer-school-eastern-europe-2022.pdf ։

Ամառային դպրոցի ավարտից հետո մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականով UNODC-ի և IACA-ի կողմից:

Ամառային դպրոցը կանցկացվի անգլերենով։