Կենսաանվտանգության նորարարական լուծումների համաժողով Կազանում

«Թունաբանության, ճառագայթման և կենսաանվտանգության դաշնային կենտրոն» դաշնային պետական բյուջետային գիտական հաստատությունը հրավիրում է մասնակցելու միջազգային գիտագործնական համաժողովի՝ «Կենսաանվտանգության արդի խնդիրների նորարարական լուծումներ» թեմայով, որը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 11-12-ին, Կազան քաղաքում։

Համաժողովին կարող են մասնակցել կենսատեխնոլոգիայի, գենետիկայի, մանրէաբանության, իմունաբանության և համապատասխան ոլորտի այլ մասնագետներ, ինչպես նաև գիտահետազոտական և կրթական հաստատությունների դասախոսներ, մասնագետներ, ուսանողներ և ասպիրանտներ։

Համաժողովի աշխատանքների ուղղվածությունն է՝

  • նորարարական զարգացումներ կենսաանվտանգության ոլորտում,
  • անասնաբուժության կենսատեխնոլոգիայի, գենետիկայի և էկոլոգիայի արդիական հարցեր:

Համաժողովի մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկ (բոլոր դաշտերը պարտադիր են) և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2021 թ․-ի նոյեմբերի 8-ը։ Ֆայլի անվանումը պետք է պարունակի մասնակցի անունը:

Թեզերի ընդունումն իրականացվում է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 30-ը: Այն նունպես անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Գիտաժողովի մասնակցության և նյութերի հրապարակման համար վճար չի գանձվում (գիտաժողովն անվճար է):

Մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք գտնել՝ այցելելով հետևյալ հղմամբ՝

http://www.chgpu.edu.ru/nauchnye-meroptiyatiya-uniir/anons-proektov/12660-mezhdunarodnaya-nauchno-prakticheskaya-konferenciya-innovacionnye-resheniya-aktualnyh-voprosov-biobezopasnosti-11-12-noyabrya-2021-goda.html