Կարճատեւ շարժունության հնարավորություն ճարտարագիտության ոլորտի ասպիրանտների եւ իրենց ղեկավարների համար

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում Արեւմտյան Ատիկայի համալսարանը ս․թ․ հունիսի 15-21-ին կազմակերպում է միջազգային շաբաթ ասպիրանտների եւ իրենց ղեկավարների համար։ ՀԱԱՀ-ից կարող են դիմել միայն ագրարային ճարտարագիտության ոլորտի ներկայացուցիչները։ Ուշադրություն՝ ասպիրանտի եւ/կամ ղեկավարի հայտադիմումները քննարկվելու են միասին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին (inter-head@anau.am), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • ապացույց ՀԱԱՀ ասպիրանտ կամ աշխատակից լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից,
  • անձնագրի գունավոր պատճեն,
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով)՝ հանգամանորեն նշելով հետազոտության ոլորտը, թեզի թեման եւ այլն,
  • ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 26-ը։

Օգտակար հղումներ․

Անհրաժեշտ փաստաթղթեր՝https://drive.google.com/drive/u/0/folders/12UiJCenFMfTPrvUJrvrPSQaF2m4_cxMX

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ inter-head@anau.am էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: