Թրակիայի Դոմոկրիտուսի համալսարանում միջազգային շաբաթին մասնակցության հնարավորություն

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ս․թ․ մայիսի 5-9-ը Թրակիայի Դոմոկրիտուսի համալսարանում (Հունաստան) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու համար։ Միջազգային շաբաթի թեման է՝ Միջազգային շարժունության ապագան ու գործընկերությունները եւ ԵՄ ֆինանսավորած նախագծերը (The future of international mobility and partnerships & EU funded projects

Մասնակիցը պետք է ակտիվորեն մասնակցի էրազմուսյան տարբեր քննարկումների, կազմի եւ ներկայացնի շնորհանդես ԵՄ նախագծերում ՀԱԱՀ փորձի մասին։

Թեկնածուն պետք է ունենա գիտելիքներ եւ փորձ հետեւյալ ուղղություններով (ըստ գնահատվող հերթականությամբ)․

  • Էրազմուս+ ՀԳ1 ծրագրերի իրականացում եւ համակարգում,
  • Էրազմուս+ ՀԳ2 նախագծերի կազմում, համակարգում եւ մասնակցություն,
  • Ժան-Մոնե նախագծերի կազմում, համակարգում եւ մասնակցություն,
  • ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հայտադիմումների կազմում եւ ներկայացում,
  • գիտելիքներ ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագծերի ֆինանսավորման եւ առաջնահերթությունների մասին,
  • Բուհ-աշխատաշուկա կապի հաստատում եւ ամրապնդում։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով)
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով)։

Հյուրընկալող համալսարանի մասին՝  https://duth.gr/en/Home։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Ձեւաչափին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն մոտիվացիոն նամակի նախնական գնահատումն անցած թեկնածուները։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մարտի 31-ը:

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]):