Դասավանդման և վերապատրաստման հնարավորություններ Էրազմուս+ ծրագրի շրջանակում

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություններ Էրազմուս+ ծրագրի շրջանակում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ եվրոպական գործընկեր համալսարաններում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են ստորև նշված ոլորտներում։
1. Հունգարիայի գյուղատնտեսությանն և կենսագիտության համալսարան (Հունգարիա) – 1 տեղ, դասավանդում, ոլորտներ՝ ճարտարագիտություն, սննդի անվտանգություն և տեխնոլոգիաներ, կենսաբանություն, շրջակա միջավայր։
2. Արևմտյան Ատտիկայի համալսարան (Հունաստան)– 1 տեղ, դասավանդում, ոլորտ՝ ճարտարագիտություն, թափուր տեղի առկայության դեպքում՝ սննդի տեխնոլոգիաներ, տնտեսագիտություն։
3. Կրակովի գյուղատնտեսական համասարան (Լեհաստան) – 2 տեղ, դասավանդում կամ վերապատրաստում, ոլորտ՝ սննդի տեխնոլոգիաներ, թափուր տեղի դեպքում՝ անասնաբուժություն, կենդանագիտություն, ճարտարագիտություն, տնտեսագիտություն, ագրոնոմիա, շրջական միջավայրի պաշտպանություն։
4. Մարկեի պոլիտեխնիկական համալսարան (Իտալիա) – 1 տեղ, դասավանդում կամ վերապատրաստում, ոլորտներ՝ սննդի տեխնոլոգիաներ, շրջակա միջավայր, ագրոնոմիա։
5. Մալթայի համալսարան (Մալթա) – 1 տեղ, դասավանդում կամ վերապատրաստում, ոլորտներ՝ ակվակուլտուրա և ձկնային տնտեսություններ, կենդանիների պահվածք և խնամք, շրջակա միջավայրի պաշտպանություն, պտղաբուծություն։ Նախապատվությունը կտրվի ակվակուլտուայի և ձկնային տնտեսության ոլորտի թեկնածուին։
6. Գրանադայի համալսարան (Իսպանիա) – 1 տեղ, դասավանդում, ոլորտներ՝ սննդի տեխնոլոգիաներ և սննդագիտություն, կենսաքիմիա, կենսատեխնոլոգիաներ, մաթեմատիկա, ֆիզիկա, տնտեսագիտություն։
7. Դուբրովնիկի համալսարան (Խորվաթիա) – 1 տեղ, դասավանդում կամ վերապատրաստում, ոլորտներ՝ ակվակուլտուրա և ձկնային տնտեսություններ, շրջակա միջավայրի պաշտպանություն։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
• անձնագրի պատճեն,
• ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով)
• ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
• մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ դասավանդման դեպքում պետք է հստակ նշված լինեն դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ),
• առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Չափանիշների չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն մոտիվացիոն նամակի նախնական գնահատում անցած թեկնածուները։ Յուրաքանչյուր դիմորդ միաժամանակ կարող է դիմել առավելագույնը 2 համալսարանների։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի փետրվարի 2-ը։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ: