Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 դասախոսական տեղի մրցույթ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսության դպրոցում (https://www.ipbeja.pt/en/Schools/AGRICULTURE/Pages/default.aspx) ս/թ հոկտեմբերի 25-29-ը դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ ագրոնոմիա, սննդի տեխնոլոգիաներ և հիգիենա։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի pdf ձևաչափով ուսարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Դեպարտամենտ․
- անձնագրի պատճե,
- ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով),
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինի դասավանդման կամ վերապատրաստման կոնկրետ ոլորտը, դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամի համար) կամ վերապատրաստման թեմաները,
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ):
Կարևոր է նկատի ունենալ, որ ներկայումս Ֆրանսիայի դեսպանատունը չի տրամադրում Պորտուգալիայի մուտքի վիզաներ։ Այդ պատճառով մասնակիցները պետք է ունենան ժամկետի մեջ գտնվող Շենգենյան վիզա։ Մինչև փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը Պորտուգալիայի վիզաների ընդունման վերաբացման դեպքում կարող են մասնակցել բոլոր թեկնածուները։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի սեպտեմբերի 7-ը:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի պահանջներն ու սահմանափակումները։