Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում Վիտաուտաս Մեծի համալսարանում (Լիտվա) դասավանդելու համար (1 տեղ)։ Ընտրված թեկնածուն պետք է մասնակցի մայիսի 5-9-ին նախատեսված միջազգային շաբաթին եւ դասավանդի դրա շրջանակում։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (նվազագույնը՝ B2) տիրապետող դասավանդողները եւ/կամ հետազոտական աշխատանք իրականացնողները (ոլորտները՝ ստորեւ):
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերեն)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է նշված լինեն դասավանդման չորս թեմաները, դրանց ժամաքանակները (ընդհանուր՝ 8 ժամ) եւ ոլորտը` Topic/Field of study ցանկից՝ միայն Agricultural Academy եւ Faculty of Natural Sciences ակադեմիական ենթակառույցներից (https://drive.google.com/drive/folders/1BG6iGzfSCXyGldLKY5wgETGUMquEC44L?dmr=1&ec=wgc-drive-globalnav-goto)։
- անգլերենի իմացության միջազգային հավաստագրի առկայությունը կհամարվի առավելություն։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի դեկտեմբերի 9-ը ներառյալ: Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 մեգաբայթը։ Հարցազրույցի կհրավիրվեն այն թեկնածուները, որոնց փաստաթղթերը կհամապատասխանեն չափանիշներին եւ մոտիվացին նամակը կհամարվի բավարար։
Օգտակար հղումներ․
- Ընդհանուր տեղեկություններ՝ https://www.vdu.lt/en/international-cooperation/for-professors-staff/international-staff-week-2025/ ։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: