Դասավանդման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 2 տեղի մրցույթ 2026-27 ուստարվա աշնանային կիսամյակում Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) դասավանդելու համար։ Մրցույթին կարող են դիմել ագրոնոմիական, սննդի տեխնոլոգիաների և հիգիենայի, ագրարային ճարտարագիտության ոլորտներում դասավանդողները։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի pdf ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Դեպարտամենտ․

  • անձնագրի գունավոր պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով),
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն դասավանդման թեմաները (8 ժամ)։

Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 մեգաբայթը։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։ Դիմորդը հարցազրույցի կհրավիրվի մոտիվացիոն նամակի նախնական դրական գնահատումից հետո։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 17-ը։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ։