Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան)

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ` Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) 2025 թ․-ի նոյեմբերից 3-ից մինչև 2026 թ․-ի հունվարի 30-ը 5 օրով վերապատրաստվելու կամ դասավանդելու (նվազագույնը 8 ժամ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սալոնիկի Արիստոտել համալսարանի ոլորտներին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • Մոտիվացիոն նամակ և աշխատանքային պլան՝ հաստատված ընդունող համալսարանի ակադեմիական պատասխանատուի կողմից
  • Աջակցության նամակ համապատասխան ֆակուլտետից: Էրազմուս+ միջազգային ծրագրի ECTS համակարգողների ցանկը կարող եք գտնել այստեղ՝ https://eurep.auth.gr/en/coordinators/international
  • Europass ձևաչափով CV
  • Անձնագրի գունավոր պատճեն
  • Տեղեկանք մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից (հայերեն)։

Ձևաթղթերը և բոլոր անհրաժեշտ տեղեկությունները հասանելի են հետևյալ հասցեով՝

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է ներառի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 MB-ը: Սահմանված չափանիշներին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հուլիսի 8-ը:

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։ Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին։