Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում հունական հետեւյալ համալսարաններում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար․
- Պիրեուսի համալսարան (https://www.unipi.gr/en/home/)
- Աթենքի ազգային տեխնիկական համալսարան (https://www.ntua.gr/en/)
- Պանթեոնի հասարակական եւ քաղաքական գիտությունների համալսարան (https://www.panteion.gr/en/)
- Կրետեի համալսարան (https://www.uoc.gr/en/home/)
- Թրակիայի Դեմոկրիտուսի համալսարան (https://duth.gr/en/Home)
- Հարոկոպիոյի համալսարան (https://www.hua.gr/en/)
- Մակեդոնիայի համալսարան (https://www.uom.gr/en)։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (նվազագույնը՝ B2) տիրապետող դասավանդողներն ու հետազոտական աշխատանք իրականացնողները, որոնց մասնագիտական ոլորտները համապատասխանում են վերոհիշյալ համալսարանների ոլորտներին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերեն)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ դասավանդման դեպքում պետք է հստակ նշված լինեն դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ), իսկ վերապատրաստման դեպքում՝ կոնկրետ թեմաները կամ ոլորտները։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ: Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Հարցազրույցի կհրավիրվեն այն թեկնածուները, որոնց փաստաթղթերը կհամապատասխանեն չափանիշներին եւ մոտիվացին նամակը կհամարվի բավարար։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: