Դասավանդման եւ/կամ վերապատրաստման հնարավորություն Թեսալիի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Թեսալիի համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու եւ/կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք աշխատում են անտառագիտության, ագրոէկոլոգիայի ոլորտներում։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլ․ հասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով)
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անմիջական ղեկավարի ստորագրությամբ, անգլերենով), որտեղ վերապատրաստման դեպքում պետք է հստակ գրված լինեն ոլորտները, իսկ դասավանդման դեպքում՝ դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ)։

Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ն։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։ Դիմորդը հարցազրույցի կհրավիրվի մոտիվացիոն նամակի նախնական դրական գնահատումից հետո։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 20-ը: