Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ «ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ» առարկայի դասախոսական կազմի համալրման նպատակով:
Համալսարանի նպատակն է ներգրավել բարձրորակ դասախոսական կազմ` նրանց տրամադրելով շարունակական կատարելագործման հնարավորություններ եւ բարենպաստ աշխատանքային միջավայր:
Պարտականություններ՝
- առարկայական պլանով նախատեսված թեմաների դասավանդում,
- դասախոսությունների, գործնական եւ լաբորատոր պարապմունքների, սեմինարների անցկացում (պտղատուների ծառատեսակների աճի ու զարգացման առանձնահատկությունների, միջավայրի եւ մշակության պայմանների նկատմամբ ունեցած պահանջների, պտղատուների կենսաբանական հատկությունները եւ հատկանիշները նպատակադիր վերափոխելու եղանակների, ինչպես նաեւ սելեկցիայի խնդիրների ու մեթոդների մասին գիտելիքներ),
- մասնակցություն համալսարանական եւ արտասահմանյան գիտակազմակերպչական, գիտամեթոդական, փորձագիտական մարմինների աշխատանքներին,
- խորհրդատվական գործունեություն։
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
- Համապատասխան բարձրագույն կրթություն, նախապատվությունը կտրվի գիտական աստիճան ունեցողներին,
- Դասավանդման/գիտահետազոտական աշխատանքներում փորձի առկայություն:
Դիմելու կարգը՝
Մեր թիմին միանալու համար կարող եք լուսանկարով ինքնակենսագրականը (CV) եւ մոտիվացիոն նամակը մինչեւ 2025 թ. դեկտեմբերի 20-ը ուղարկել [email protected] էլհասցեով` թեմա (Subject) բաժնում նշելով՝ ՀԱԱՀ ԴԱՍԱԽՈՍ – ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ:ՀԱԱՀ ռեկտոր



