Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2026-27 ուս․ տարվա աշնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտելի համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող և առաջին կուրսն ավարտած բակալավրիատի ուսանողները, ինչպես նաև մագիստրանտները, որոնց կողմից ուսումնառվող առարկաները կհամընկնեն Արիստոտել համալսարանի կողմից առաջարկվող առարկաներին՝ https://eurep.auth.gr/en/students/info/courses։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին․1․ Ուսուցման համաձայնագիր՝ ստորագրված (Learning agreement)
https://eurep.auth.gr/en/students/international/studies/useful_information
Հինգ ամիս ուսումնառության համար ուսանողը պետք է ընտրի 25-30 կրեդիտ։
2. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
- Ակադեմիական տեղեկագիր (Transcript of Record, անգլերենով)
4.Անգլերենի իմացությունը (https://eurep.auth.gr/en/students/international/studies/language_requirements) հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge, ցանկացած լեզվի կենտրոնի, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող կամ մագիստրանտ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
6. Անձնագրի գունավոր պատճեն - Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ն։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։ Դիմորդը հարցազրույցի կհրավիրվի մոտիվացիոն նամակի նախնական դրական գնահատումից հետո։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ.-ի ապրիլի 17-ը։
Օգտակար հղումներ․
– Սալոնիկի Արիստոտելի համալսարանի վերաբերյալ https://www.auth.gr/en/
– Ուսումնական ուղեցույց։ https://qa.auth.gr/en/studyguide
-Անհրաժեշտ փաստաթղթերը ՝
https://drive.google.com/drive/folders/12UiJCenFMfTPrvUJrvrPSQaF2m4_cxMX?usp=drive_link
– Ուսումնական տարվա օրացույց՝
https://eurep.auth.gr/en/students/info/academic_calendar
– Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը`
https://eurep.auth.gr/en/students/info/courses
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ:
Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն ևս մեկ մրցույթի, որը կիրականացվի Սալոնիկի Արիստոտելի համալսարանի կողմից։



