Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Ալմերիայի համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսների եւ ուսանողների համար՝ մասնակցելու «Էրազմուս+ Ամառային դպրոց 25»-ին, որը կանցկացվի 2025 թ. հուլիսի 1-31-ը։
Սա հիանալի հնարավորություն է զարգացնելու ինչպես «փափուկ», այնպես էլ «կոշտ» հմտությունները ինտենսիվ, միջմշակութային եւ միջազգային միջավայրում՝ ներգրավվելով ներածական դասընթացների, գործնական մոտեցմամբ կազմակերպված վերապատրաստումների մեջ։ Առաջարկվող թեմաներից են՝ ֆինանսական գրագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ հավելվածների մշակում, հումանիտար գիտություններ, հաղորդակցություն եւ այլ ոլորտներ։
Ուսանողների համար
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի եւ մագիստրատուրայի այն ուսանողները, որոնք՝
- տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (առնվազն B1 մակարդակ, բացառությամբ առաջին կուրսի ուսանողների),
- կարող են մեկնել Ալմերիա 2025 թ. Հուլիսին՝ մեկ կամ մի քանի շաբաթով,
- կարող են մասնակցել դասընթացներին առնվազն 2 շաբաթ Ալմերիայի համալսարանի Էրազմուս+ ամառային դպրոցում։
Դասախոսների համար
Մրցույթին կարող են մասնակցել այն դասախոսները, որոնք՝
- տիրապետում են անգլերենին (առնվազն B2 մակարդակ),
- կարող են մեկնել Ալմերիա 2025 թ. Հուլիսին՝ մեկ կամ մի քանի շաբաթով,
- կարող են դասավանդել մեկ կամ մի քանի ներածական դասընթացներ՝ բազմամասնագիտական եւ գործնական մոտեցմամբ։ Յուրաքանչյուր դասընթաց պետք է տեւի առնվազն 1 շաբաթ՝ ներառելով 4-ից 8 ժամ առկա դասընթացներ, ինչպես նաեւ առնվազն 1 ժամ առցանց դաս։ Դասախոսները կարող են առաջարկել ցանկացած թեմա։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
Ուսանողները պետք է բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկեն հետեւյալ փաստաթղթերը ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին՝ [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնեն Միջազգային կապերի դեպարտամենտ․
- Տեղեկանք դեկանատից՝ ՀԱԱՀ-ում ուսումնառության վերաբերյալ
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական՝ CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
- Անգլերենի կամ իսպաներենի իմացությունը հաստատող հավաստագիր (B1 մակարդակ)՝ Cambridge, IELTS, TOEFL, Trinity կամ ՀԱԱՀ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի կողմից տրված
- Գործող վիզա։
Դասախոսները պետք է բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկեն հետեւյալ փաստաթղթերը ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին՝ [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնեն Միջազգային կապերի դեպարտամենտ․
- Անձնագրի պատճեն
- Ինքնակենսագրական՝ CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
- Տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից՝ ՀԱԱՀ-ում աշխատանքային կապի վերաբերյալ
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ հստակ նշված են դասավանդման ոլորտը եւ թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ դասընթացի համար)
- Անգլերենի իմացությունը հաստատող հավաստագիր՝ առկայության դեպքում (B2 մակարդակ)
- Գործող վիզա։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2025 թ. մայիսի 26։
Ուշադրություն՝ Էլեկտրոնային տարբերակների անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունը եւ փաստաթղթի տեսակը (օր.՝ CV_Name Surname)։ Կարող են դիմել միայն վիզա ունեցողները։
Ալմերիայի համալսարանի մասին տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.ual.es/
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը եւ կեցության ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Օ․ Տերտերյանին՝ [email protected]։