Երիտասարդ գիտնականների խորհուրդը՝ Կենդանիների առողջության պաշտպանության դաշնային պետական բյուջետային հաստատության (www.arriah.ru) վարչակազմի աջակցությամբ հրավիրում է մինչև 35 տարեկան երիտասարդ մասնագետների, ասպիրանտների և հետազոտողների մասնակցելու VI Միջազգային գիտական կոնֆերանսին, որը տեղի կունենա 2021թ.-ի դեկտեմբերի 2–3-ը։
Համաժողովի հիմնական ուղղություններն են․
- Համաճարակաբանություն (գյուղատնտեսական, վայրի և տնային կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների մոնիտորինգ, պատվաստում և իմունաբանություն)
- Կենսատեխնոլոգիա (վիրուսների և բջիջների մշակում, պատվաստանյութերի արտադրություն)
- Ախտորոշում և վիրուսների մոլեկուլային կենսաբանություն։
Համաժողովին մասնակցության ձևը․
- Զեկույցով և գիտաժողովի նյութերի հավաքածուում հոդվածի հրապարակմամբ
- Գրավոր՝ գիտաժողովի նյութերի հավաքածույում հոդվածի հրապարակմամբ
- Հեռավար հաշվետվությամբ՝ առցանց զեկույցով և գիտաժողովի նյութերի հավաքածուում հոդվածի հրապարակմամբ։
Գիտական հոդվածները կհրապարակվեն գիտաժողովի նյութերի հավաքածուում:
Ծրագիրը ժամանակին կազմելու և գիտաժողովի նյութերը տպագրության նախապատրաստելու նպատակով անհրաժեշտ է այն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին nikeshina@arriah.ru ոչ ուշ քան մինչև 2021 թ․-ի սեպտեմբերի 15-ը։
Գիտաժողովի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով հետևյալ կայքը․ ФГБУ “ ВНИИЗЖ” www.arriah.ru, սեմինարների և գիտաժողովների բաժին։