Վերապատրաստում կերերի եւ օրգանական ծագման պարարտանյութի արտադրության թեմաներով

Հիշեցնում ենք, որ արոտավայրերի եւ մարգագետինների, ցանքատարածությունների եւ խոտհարքների եւ հիդրոպոնիկ կերերի, ինչպես նաև օրգանական ծագման պարարտանյութի արտադրության թեմաներով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կազմակերպած վերապատրաստումը տեղի կունենա վաղը՝ մայիսի 30-ին, ժամը 13:00-18:00-ին, ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում, ժամը 13:00-18:00-ին։

Մասնակցության համար հրավիրվում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ֆերմերային տնտեսությունների։

Վերապատրաստմանը մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 094-48-87-85 հեռախոսահամարով։

Վերապատրաստումն իրականացվում է «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագիծն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի աջակցությամբ: