Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025 -2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը 5 ամսով Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում շարունակելու համար (սեպտեմբեր-հունվար, 3 տեղ)։
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) եւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի 2-րդ կուրսի ուսանողները։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ։ Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։
-
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
- Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
- Առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:
Ուսանողները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ, որի գոնե 1/3-ը պետք է համապատասխանի հաջորդ աշնանային կիսամյակի առարկաների կրեդիտներին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. մարտի 21-ը:
Օգտակար հղումներ․
-
-
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկ՝ https://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818871normali.html
- Ակադեմիական տեղեկատվություն եւ դասընթացների սահմանափակումները՝
https://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818854normali.html
Անհրաժեշտ փաստաթղթեր` - https://drive.google.com/drive/u/0/folders/12UiJCenFMfTPrvUJrvrPSQaF2m4_cxMX
-
Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը: Երկարաժամկետ (90 օրից ավելի) մնալու դեպքում վիզա ստանալու համար հնարավոր է, որ մասնակիցը մեկնի Մոսկվա։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին կամ գրել [email protected] էլհասցեով։