«Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք: Միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը»

HGI

Հարգելի ուսանողներ և աշխատակիցներ,

Թուրքմենստանի ԱԳ նախարարության Միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից անց է կացվում «Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք: Միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը» խորագրով մրցույթ։

Մրցույթի հիմնական նպատակներն են՝

  1. Աշխարհում խթանել միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը երրորդ հազարամյակի նոր աշխարհաքաղաքական պայմաններում, աշխարհում ռազմական առճակատման սրացման ժամանակներում, հակամարտությունների շրջանակի աճի պայմաններում, որի արդյունքում վատթարացել է աշխարհի ընդհանուր կայունությունը, զինաթափումը, շրջակա միջավայրի ծրագրերի իրականացումը
  2. Երիտասարդների շրջանում փոխըմբռնման ձեռքբերում՝ համընդհանուր մարդկային խնդիրները լուծելու և առաջնայինը փոխադարձ վստահությունը վերականգնելու նպատակով՝ ՄԱԿ-ի բոլոր անդամների մասնակցությամբ
  3. Ձեռք բերել բոլոր պետությունների պատրաստակամությունը՝ իրականացնելու միջազգային իրավունքի ընդունված նորմերը, հաստատելու փոխազդեցության մշակույթը
  4. Հաստատել խաղաղության մշակույթ
  5. Ներկայացնել նոր մոտեցումներ միջազգային հարաբերությունների հիմունքների վերաբերյալ
  6. Ընդլայնել միջազգային գիտական և մշակութային հարաբերությունները

Մրցույթը նախատեսված է բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, Թուրքմենստանի և ԱՊՀ անդամ երկրների երիտասարդ դասախոսների, ինչպես նաև մինչև 30 տարեկան գիտնականների համար, ովքեր թուրքմեներեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով չհրապարակված գիտական հոդվածների հեղինակ կամ համահեղինակ են հանդիսանում։

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն իրենց գիտական հոդվածները [email protected] էլ․ հասցեին մինչև 2022 թ․-ի սեպտեմբերի 1-ը։ Հոդվածները պետք է լինեն 5-10 էջ երկարությամբ, “Times New Roman” տառատեսակով, 14 տառաչափով և տողերի միջև 1,5 հեռավորությամբ։

Մրցույթի մասին ամբողջական տեղեկությունը այստեղ՝ www.iirmfa.edu.tm  և www.iirmfa.nesil.edu.tm

Երեք մրցանակակիրներին կշնորհվեն պատվորգրեր  Թուրքմենստանի ԱԳ նախարարության կողմից։

Հաղթողների գիտական հոդվածները կհրապարակվեն Թուրքմենստանի ԱԳ նախարարության «Թուրքմենստանի արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն» լրագրում և կտեղադրվեն վերոհիշյալ կայքում և թվային պորտալում։

Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն 2022 թ․-ի հոկտեմբերի 1-ին։