Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում (Իտալիա) մեկ շաբաթով դասավանդելու եւ/կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են ագրոնոմիայի, սննդագիտության, սննդաբանության, պարենամթերքի տեխնոլոգիաների, ագրոէկոլոգիայի ոլորտներում։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (ստորագրված անմիջական ղեկավարի կողմից, անգլերենով), որտեղ վերապատրաստման դեպքում պետք է հստակ գրված լինեն ոլորտները, իսկ դասավանդման դեպքում՝ դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ)։
Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ը։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։ Դիմորդը հարցազրույցի կհրավիրվի մոտիվացիոն նամակի նախնական դրական գնահատումից հետո։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 20-ը:
Անհրաժեշտ հղումներ՝
- Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի մասին` https://www.univpm.it/Entra/
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի եւ կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին կամ գրել [email protected] էլհասցեով։



