Ղազարյան Էդուարդ Սերգեյի

0 Shares

Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան&

Էդուարդ Սերգեյի Ղազարյան

Ծնվել է՝ 17.04.1956

Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան

Կրթություն և վերապատրաստում

2012թ. վերապատրաստում, դասընթացներ կրթական համակարգի վերաբերյալ, Վա­յհեն­շտե­ֆա­նի ագրարային համալսարան, Գերմանիայի Դաշնություն
2007թ. վերապատրաստում, դասընթացներ կրթական համակարգերի վերաբերյալ, Շվեդիայի և Էստոնիայի ագրարային համալսարաններ
2003թ. վերապատրաստում, Տեխասի գյուղատնտեսության և մեխանիզացիայի հա­մալսարան, ԱՄՆ
2002թ. վերապատրաստում, որակավորման դասընթացներ ԱՄՆ-ի դատաիրավական համակարգի վերաբերյալ, ԱՄՆ
1979-1983թթ. ասպիրանտուրա, Երևանի անասնաբուծական-անաս­նա­բու­ժա­կան ինստիտուտ, Գյուղատնտեսության էկոնոմիկայի, կազ­մակերպման և կառավարման ամբիոն
1994-1998թթ. դոկտորանտուրա, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նա­խա­րա­րություն, Տնտեսագիտական հետազոտությունների ինս­տի­տու­տ
1973-1978թթ. սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անաս­նա­­­բու­ժա­կան ինստիտուտի Անասնաբուծական ֆա­կուլ­տե­տը` «Զոոինժեներ» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ

2018 թվից ՀԱԱՀ, Ագրոբիզնեսի կառավարման ամբիոն, պրոֆեսոր
2019 թվականի դեկտեմբերից ՀԱԱՀ, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ, դեկան
2018 թ. նոյեմբերից 2019 թ․ դեկտեմբեր ՀԱԱՀ, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ, դեկանի պաշտոնակատար
2017 -2018 թթ. ՀԱԱՀ, Ագրոբիզնեսի կառավարման և կազմակերպման ամբիոն, պրոֆեսոր
2009-2018թթ. ՀԱԱՀ, Տնտե­սա­գի­տական ֆակուլտետ, դեկան
2009-2017թթ. ՀԱԱՀ, Ագրոբիզնեսի կառավարման ամբիոն, պրոֆեսոր
2016-2017թթ. ՀԱԱՀ, Ինֆորմատիկայի և մաթեմատիկական մեթոդների ամբիոն, վարիչի պաշտոնակատար
1999-2009թթ. ՀՊԱՀ, Ագրոբիզնեսի կառավարման ամբիոն, վարիչ
1996-1999թթ. ՀՀ Սահմանադրական դատարան, քարտուղարության պետ
1993-1996թթ. Հայաստանի Հանրապետության փոխնախագահի օգ­նա­կան
1984-1993թթ. ՀՀ Կառավարության աշխատակազմի գլխավոր մաս­նա­գետ, ՀՀ պետական նախարարի խորհրդական, ՀՀ Կա­ռա­վա­րության հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտ­րոնական պետական հանձնաժողով, գյուղա­տն­տե­սու­թյան սեկտոր, վարիչ
1978-1984թթ. Հայաստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտե, ին­ֆորմացիոն-մեթոդական կենտրոն, վարիչ
1978թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինս­տի­տու­տ, Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսություն, ավագ տնտեսագետ:

Գիտական գործունեություն

2004թ. պրոֆեսոր
1998թ. տնտեսագիտության դոկտոր
1987թ. տնտեսագիտության թեկնածու:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հավելյալ տեղեկություն

2016 թ. ընտրվել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ՝ «Էկոնոմիկա և կառավարում» մասնագիտության գծով
2014 թ. ընտրվել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
2011 թվից մինչ օրս «Ագրոգիտություն» գիտական ամսագիր, խմբագրական կո­լե­գիա, անդամ
2009 թվից մինչ օրս ՀԱԱՀ, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ, գիտական խորհուրդ, նա­խագահ
2015 թվի մինչ օրս Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով, «002 Տնտե­սագիտություն» մասնագիտական խորհուրդ, նա­խա­գահ
2003 թվից մինչ օրս Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ՀՀ քա­ղաքացիական ծառայողների վերապատրաստման գոր­ծ­ընթացի համակարգող
2000 թվից մինչ օրս Հայաստանի ազգային ագրարային համալսարան, գիտական խորհուրդ, անդամ
1999 թ. ընտրվել է Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ
1998 թվից մինչ օրս ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոն, խորհրդի ան­դամ
ՀԱԱՀ գիտական խորհրդի անդամ է, հանդիսանում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Տեղեկագիր» գիտական ամսագրի, Գյուղատնտեսական հանրագիտարանի, Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում հրատարակվող մի շարք գիտական ամսագրերի և միջազգային գիտական ժողովածուների խմբագրական խորհրդի անդամ, Մենեջմենթի հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, Երևանյան ոչ ֆորմալ եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, Եվրասիական գյուղատնտեսական տեխնոլոգիական պլատֆորմի ծրագրերում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնակցության համակարգող, Ռուսաստանի Դաշնության Նոր տնտեսագիտական ասոցիացիայի անդամ:

Պարգևատրվել է՝
2018թ. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհակալագրով
2015թ. ՀՀ Վարչապետի հուշամեդալով
2015թ. ՀՀ Գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով
2013թ. ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ոսկե մեդալով
2010թ. ՀՀ Վարչապետի շնորհակալագրով
2008թ. ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի պատվոգրով
2006թ. Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ոսկե» հու­շամեդալով:

Գիտական հրապարակումներ

Հեղինակ է 110 գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների, որոնցից հին­գը` մենագրություն, 5-ը` ուսումնական ձեռնարկ: Դոկտորական ատե­նա­խո­սու­թ­յու­նը պաշտպանելուց հետո տպագրել է 66 գիտական աշխատություններ, որոնցից 3-ը` մե­թո­դական աշխատանքներ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 23 թեկնածուական ատենախոսություն: Գիտական աշխատությունները նվիրված են ագ­րա­րա­յին տնտեսագիտության հիմնախնդիրներին, ագրարային քաղաքականության հայեցակարգային ուղղությունների մշակմանը, ագրարային ոլորտում գիտատեխնիկական առաջ­ընթացի զարգացման հիմնահարցերին, գյուղատնտեսական արտադրության զար­գաց­ման հեռանկարներին, գյուղի սոցիալական վիճակի բարելավմանը, ագ­րա­րա­յին ոլորտի տնտեսավարող սուբյեկտների գործունեության կատարելագործմանը, գիտական կադրերի պատրաստմանն ու պետության տնտեսական քաղաքականության իրա­կանացմանն առնչվող հարցերին: Պրոֆեսոր Է.Ղազարյանի գիտական աշխատություններում լուսաբանվել են ագրարային տնտեսագիտության և կառավարման, գյուղատնտեսության զարգացման, հողային, ջրային ու նյութատեխնիկական ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները և մշակվել են դրանց բարելավման համալիր միջոցառումները, հիմնավորվել են գիտատեխնիկական առաջընթացի կառավարման, գիտության ու արտադրության միջև օրգանական կապի ապահովման տնտեսագիտական հիմնադրույթները, ագրոտնտեսագիտության ու ճյուղային գիտությունների զարգացման առաջնային ուղղությունները, արտադրության մեջ գիտական նորույթների ներդրման, գիտատեխնիկական արտադրանքի շուկայի ձևավորման հիմնահարցերը, գյուղատնտեսական արտադրության մասնագիտացման և ինտենսիվ զարգացման մեթոդաբանական մոտեցումները, ինչպես նար նախանշվել են հանրապետության բնակչությանը հիմնական սննդամթերքով ապահովման, գյուղացիական տնտեսությունների զարգացման և գյուղատնտեսության կառավարման համակարգի բարելավման ուղիները: