Առցանց դիմում

ՀԱԱՀ-ն  քաղաքացիներից դիմումներ և գրություններ կընդունի առցանց

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀԱԱՀ-ն  ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիներից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը:

Էլեկտրոնային տարբերակով դիմում/գրությունն անհրաժեշտ է ուղարկել ՀԱԱՀ ընդհանուր բաժին էլեկտրոնային փոստի  [email protected]  հասցեով։

Դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղ:

Դիմումը պետք է լինի ստորագրված և պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, հասցեն և/կամ էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը։
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը, դիպլոմի պատճենը, դիմումի բնույթին համապատասխան այլ փաստաթղթերի պատճենները։

Եղեք առողջ։