Նորություններ

Ուսման վարձի զեղչի տրամադրման հայտարարություն

ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման  համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք. Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը՝ առաջարկում ենք  ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) համար մինչև սույն թվականի մարտի 5-ը  դիմել իրենց ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում և առկայության դեպքում՝ համապատասխան փաստաթղթեր: Տեղեկացնում ենք, որ  ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել այն [...] Read More

Ի գիտություն ՀԱԱՀ ուսանողների և դասախոսների

Հարգելի գործընկերներ, այս հղումներով կարելի է ծանոթանալ ՀԱԱՀ բակալավրի, մագիստրատուրայի և Անտոն Քոչինյանի անվան գյողատնտեսական քոլեջի տարբեր մասնագիտությունների եւ կուրսերի հաստատված դասացուցակներին: Read More

Արտադրությունը՝ ներսից, այցելություն «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ

Անցած տարվա աղետալի իրավիճակը կաթվածահար արեց ուսումնական, արտադրական և գիտաարտադրական փորձուսուցումների անցկացման ընթացքը, որն ուղեկցվեց գործարաններում ուսանողների այցելությունների հարկադրական սահմանափակումներով։ «Սառույցը հալվեց» 2021թ․-ի հունվարի 29-ին, երբ ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանի նախաձեռնությամբ հերթական անգամ մի խումբ մագիստրանտներ եւ տարբեր մասնագիտությունների ավարտական կուրսերի մի խումբ ուսանողներ առիթ ունեցան գիտաարտադրական ու նախաավարտական փորձուսուցումների շրջանակում այցելել [...] Read More

Դժվարություններով լի տարում հաջողվել է մեծ առաջընթաց գրանցել. ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի 2021թ.-ի առաջին նիստը տեղի ունեցավ հունվարի 29-ին: Նիստը հեռավար եղանակով վարում էր Խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկավ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան  Ուռուտյանը: Բուն օրակարգին անցնելուց առաջ պարոն Ուռուտյանը ըստ արժանվույն գնահատեց Արցախյան երկրորդ պատերազմում Ագրարային համալսարանի 31 անմահացած, կրկնակի թվով վիրավորված եւ 1600 մասնակից ուսանողների՝ Հայրենիքին մատուցած մեծ [...] Read More

ՀԱԱՀ ուսանողների և աշխատակիցների միջազգային շարժունության հնարավորությունները

Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված խոչընդոտներին, 2020 թվականին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտն ինտենսիվորեն շարունակել է աշխատանքները միջազգային շարժունության նոր համագործակցությունների հաստատման և ընդլայնման ուղղությամբ։ Ներկայումս ՀԱԱՀ-ն Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության (ՀԳ1) շրջանակներում համագործակցում է ԵՄ 13 երկրի 32 համալսարանների հետ (https://anau.am/international-relations/erasmus-ka1/partner-universities/)։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ՀԱԱՀ-ն համագործակցել էր 14 երկրի 25 համալսարանների, իսկ 2019-ին՝ [...] Read More

Համագործակցության հուշագիր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ

Հունվարի 27-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է նախարարության համակարգում կազմակերպել Ագրոնոմիական և Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձուսուցումը, ինչպես նաեւ միավորել ջանքերն ու կարողությունները շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման և կրթության համապատասխան բնագավառներում: Հուշագրի ստորագրումը [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Սիրելի ագրարայինցիներ։ Հայաստանն ու հայությունն այսօր՝ հունվարի 28-ին, նշում են Հայոց բանակի օրը։ Անկախության վերակերտման երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը՝ երիտասարդ, բայց արդեն բազում պատմական փորձությունների միջով անցած Հայոց բանակը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության պետական առավել կայացած, պետության ու ժողովրդի կյանքում առանցքային դերակատարություն ունեցող հաստատությունը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հազարավոր ուսանողներ [...] Read More

Միջազգային գիտաժողովում  մերոնք նվաճել են առաջին կարգի դիպլոմ

Տեղեկացանք, որ մեր գործընկերները՝ ՀԱԱՀ Պեստիցիդների սինթեզի եւ փորձաքննության հետազոտական կենտրոնի աշխատակիցներ, քիմիական գիտությունների թեկնածուներ Ռոզա Շաինովան, Արմեն Կարապետյանը եւ Տիրուհի Գոմկցյանը փայլուն են մասնակցել անցյալ տարվա վերջում՝ դեկտեմբերի 23-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հեռավար կարգով տեղի ունեցած միջազգային գիտագործնական գիտաժողովին: Համատեղ ուսումնասիրությունն իրականացրել են կենտրոնի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ենգոյանի ղեկավարությամբ: «Գիտության եւ [...] Read More

Ավարտաճառեր․ գինեգործության ոլորտում կանայք ազդեցիկ են դառնում

Գինեգործության ոլորտում կանայք ազդեցիկ են դառնում:Եւ հրաշալի է, որ այդպես է… Ի՜նչ արագ է թռչում ժամանակը: Ասես երեկ էր, որ պատանեկությունից երիտասարդության փուլ` համալսարան նոր ոտք դրած, զարմացած, վախվորած, հմայված մարդիկ այսօր ավարտում են բակալավրիատն ու լուրջ հայտ են ներկայացնում ոլորտում ակնառու տեղ զբաղեցնելու առումով: Ավարտական աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի [...] Read More

«Գինու ծով» Սեւծովյան տարածաշրջանային նախագիծն իրականացնում են ԱՈՒԿ-ի շրջանավարտները

ՀԱԱՀ «արյունակից» գործընկեր ICARE հիմնադրամը Հունաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի իր գործընկերեների հետ սկսել է իրականացնել մի նախագիծ, որով լուրջ նախադրյալներ կստեղծվեն Սեւծովյան տարածաշրջանը գինու տուրիզմի մեկ համաշխարհային ուղղություն դարձնելու համար: Դժվարություններով եւ մարտահրավերներով լի 2020-ին մեկնարկեց 26-ամսյա «Գինու ծով» նախագիծը, որը վերոհիշյալ 4 երկրներում գործող գինու եւ ճամփորդական բիզնեսներին եւ վերջիններիս շահակիցներին օգնելու է մշակել [...] Read More