Ներգնա շարժունություն

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ծրագրային/համակարգող բուհերում գրանցված և կրթական գործընթացում ընդգրկված և համապատասխան չափանիշներին բավարարող բոլոր ուսանողներն իրավունք ունեն դիմելու Էրազմուս+ ՀԳ1 կրեդիտային շարժունության նախագծերին և սովորելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ)` ծրագրով նախատեսված ժամկետով։ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում շարժունության դիմելու համար պետք է կապ հաստատել ձեր համալսարանի Միջազգային բաժնի հետ և ճշտել ձեր համապատասխանությունը ծրագրի պահանջներին: Ձեր բուհի համապատասխան Էրազմուս+ նախագծի համակարգողը կուղորդի ձեզ: Ստուգեք նաև ձեր համալսարանի պաշտոնական ինտերնետային էջը և միջհամալսարանական պայմանագիրը՝ կնքված ուղարկող և ընդունող հաստատությունների միջև, որտեղ դուք կարող եք գտնել ամբողջական տեղեկատվություն ծրագրի համապատասխան կոնտակտային անձերի, ընտրության գործընթացի և պահանջվող փաստաթղթերի մասին: Ուղարկող համալսարանն է սահմանում այն պահանջվող փաստաթղթերի ցանկը, որը ուսանողը պետք է ներկայացնի ծրագրին դիմելիս: Ուղարկող համալսարանի կողմից ընտրվելուց հետո՝ ՀԱԱՀ-ը համապատասխան ընտրված ուսանողին կտրամադրի ընդունելության նամակ /հրավեր և ավելի մանրամասն տեղեկատվություն ՀԱԱՀ-ում կազմակերպվող շարժունության` կազմակերպվող դասընթացների վերաբերյալ (բովանդակություն, մակարդակ, լեզու) մինչև շարժունության սկիզբը, որպեսզի ապահովի թափանցիկություն և թույլ տա ներգնա ուսանողներին կատարելու դասընթացների ճիշտ ընտրություն: Ներգնա ուսանողներն իրավունք ունեն ստանալու համապատասխան տեղեկատվություն ՀԱԱՀ-ի կողմից կիրառվող գնահատման համակարգի, ինչպես նաև ապահովագրության, կացարանի վերաբերյալ:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՀԱԱՀ-ն և համապատասխան ուղարկող համալսարանն ուսանողների հետ միասին պետք է ուսումնական պայմանագրում՝ մինչև շարժունության սկիզբը համաձայնեցնեն և սահմանեն այն գործառույթները և դասընթացները, որոնք ստանձնելու և անցնելու է տվյալ ուսանողը շարժունության ընթացքում: Այս ուսումնական պայմանագրերում նշված են լինելու տվյալ ուսումնական ժամանակահատվածի համար սահմանված ուսումնառության արդյուքները՝ առարկաները, կրեդիտները, այդ կրեդիտների ճանաճման վերաբերյալ դրույթներ և կողմերի իրավունքներն ու պարտականությունները: ՀԱԱՀ-ում գրանցվելուց հետո ուսանողները արտաքին կապերի դեպարտամենտի աջակցությամբ կստանան իրենց կացության քարտերը՝ անվճար հիմունքներով (համապատասխան փաստաթղթերի պատրաստման/թարգմանության հետ կապված ծախսերը հոգալու են ուսանողները): Ներգնա ուսանողների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ նաև՝ այցելելով Օտարերկրացիների համար նախատեսված ինտերնետային կայք էջ:

ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՈՒՄ

Շարժունության ավարտից հետո Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ուսանողներին և համապատասխան ուղարկող բարձրագույն ուսումնական հաստատությանը տրամադրում է ակադեմիական տեղեկանք, որում նշված են լինելու համաձայնեցված առարկայական ծրագրի ուսումնառության արդյունքներն ու կրեդիտները։ Շարժունության հաջորդ փուլը ներառում է կրեդիտների փաստացի ճանաչումը ուղարկող համալսարանի կողմից: Շարժունության ավարտից հետո, ՀԱԱՀ-ում ուսումնառություն անցած բոլոր ուսանողները պարտավոր են պատրաստել և ներկայացնել վերջնական հաշվետվություն:
Որախ կլինենք հյուրընկալել ձեզ Հայաստանում:
Հաջողություն:

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀԱԱՀ-ում գործում է գնահատման բազմագործոնային համակարգ, որում հաշվի են առնում ուսանողի ընթացիկ առաջադիմությունը, ակտիվույթունը, ինքնուրույն աշխատանքները, ինչպես նաև քննական գնահատականները: Այդ գործոնների համակշիռը վերջնական գնահատականում տարբեր է և կախված է տվյալ առարկայից:
Ստորև ներկայացնում ենք համալսարանում կիրառվող գնահատման տառային և թվային համարժեքները:

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շատ ցանկալի է, որ բոլոր ուսանողները, ովքեր պատրաստվում են հյուրընկալվել ՀԱԱՀ-ում ունենան բժշկական ապահովագրություն: Մինչև Հայաստան մեկնելը՝ դուք պետք է ձևակերպեք ընդգրկուն ճանապարհորդական ապահովագրություն, որը կհոգա ձեր հիմնական բժշկական ծախսերը արտասահմանում:
Ապահովագրության հետ կապված ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտի հետ;

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ներգնա ուսանողները ուղարկող համալսարանից ստանալու են ԵՄ կրթաթոշակ, որպես աջակցություն` ՀԱԱՀ-ում ուսման ընթացքում իրենց ճանապարհածախսը և կեցության հետ կապված ծախսերը հոգալու համար: Անհատական աջակցության չափը սահմանված է Էրազմուս+ ազգային գործակալությունների կողմից՝ հաշվի առնելով տվյալ երկրների կենսամակարդակը: Ճանապարհածախսը սահմանվում է ըստ երկրների միջև եղած հեռավորության՝ համաձայն Եվրոխորհրդի կողմից ներդրված հեռավորության չափման համակարգի: Ուսանողը ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող է դիմել իր համալսարանի միջազգային բաժին կամ օգտվել Էրազմուս+ ուղեցույցից:

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության նախագծերի շրջանակներում՝ որպես գործընկեր համալսարան կհյուրընկալի ծրագրային/համակարգող երկրների համալսարանների պրոֆեսորադասախոսական/վարչական անձնակազմին՝ նրանց դասավանդման և վերապատրաստման համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ: Թեկնածուների ընտրությունը կատարվում է կամ ՀԱԱՀ-ի, կամ ծրագրային երկրի համալսարանի կողմից՝ կախված այդ երկու համալսարանների նախնական պայմանավորվածությունից:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Պետք է նշել, որ ՀԱԱՀ-ը չի տրամադրում աջակցող նամակ այն թեկնածուներին, ովքեր ցանկանում են մասնակցել փոխանակման ծրագրերին: Ուղարկող համալսարանն է սահմանում այն փաստաթղթերի ցանկը, որը աշխատակիցը պետք է ներկայացնի ծրագրին դիմելիս, իսկ անհրաժեշտության դեպքում ՀԱԱՀ-ն կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր ևս: ՀԱԱՀ-ն, ուղարկող համալսարանը և ընտրված համապատասխան աշխատակիցը միասին մինչև շարժունության սկիզբը պետք է «Շարժունության համաձայնագրում» համաձայնեցնեն և սահմանեն այն գործառույթները, որոնք պետք է կատարվեն տվյալ աշխատակիցների կողմից ՀԱԱՀ-ում:
Շարժունության ավարտից հետո դասախոսական/վարչական անձնակազմի բոլոր ներկայացուցիչներից, ովքեր իրենց շարժունությունը կազմակերպել են ՀԱԱՀ-ում պահանջվում է կազմել և ներկայացնել շարժունության վերաբերյալ վերջնական հաշվետվություն: Դասավանդումից/վերապատրաստումից հետո մասնակիցները ՀԱԱՀ-ի կողմից կստանան համապատասխան հավաստագիր:

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շատ ցանկալի է, որ բոլոր աշխատակիցները, ովքեր պատրաստվում են հյուրընկալվել ՀԱԱՀ-ում ունենան բժշկական ապահովագրություն: Մինչև Հայաստան մեկնելը՝ դուք պետք է ձևակերպեք ընդգրկուն ճանապարհորդական ապահովագրություն, որը կհոգա ձեր հիմնական բժշկական ծախսերը արտասահմանում:
Ապահովագրության հետ կապված ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտի հետ:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսավորման հետ կապված կանոնները և´դասախոսական, և´ վարչական անձնակազմի համար նունն են: Կրթաթոշակը տրամադրվում է ծրագրային/համակարգող երկրի համալսարանի կողմից ՀԱԱՀ-ում դասավանդման և վերապատրաստման ժամանակահատվածում իր աշխատակցի ճանապարհածախսը և կեցության հետ կապված ծախսերը հոգալու համար: Գումարի չափը կախված է ընդունող համալսարանի կենսամակարդակից և ունի նվազագույն և առավելագույն շեմեր: Ճանապարհածախսը սահմանվում է ըստ երկրների միջև եղած հեռավորության՝ համաձայն Եվրոխորհրդի կողմից ներդրված հեռավորության չափման համակարգի: Աշխատակիցը ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող է դիմել իր համալսարանի միջազգային բաժին կամ օգտվել Էրազմուս+ ուղեցույցից: