Ծրագրի ընդհանուր նկարագիրը
IMPACT AIM ANAU AgriTech Accelerator ծրագրի նպատակն է աջակցել տեխնոլոգիական ուղղվածությամբ այն ստարտափ թիմերին և սկսնակ ձեռներեցնեին, ովքեր առաջարկում են նորարարական լուծումներ Հայաստանում և աշխարհում գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար։ Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM աքսելերատորի կողմից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի, Nation in Action հարթակի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ և Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։
AIM ANAU AgriTech ծրագիրրը հանդիսանում է
AIM ANAU AgriTech ծրագիրրը հանդիսանում է 2019 թ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկած ANAU AgTech ինկուբատորի հաջորդ փուլը, որն իրենից ներկայացնում էր տասը շաբաթյա մինչ ինկուբացիոն վերապատրաստման ծրագիր՝ նախատեսված 44 մասնակիցների համար, որոնց թվում էին Ագրարային համալսարանի ուսանողներ և դասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Ծրագրի ընթացքում տեղի ունեցած հաքաթոնի լավագույն մասնակիցներն արժանացան դրամական պարգևների։ Ծրագրի հիմնական արդյունքներից էր Ագրարային համալսարանի շենքում ինկուբատորի համար նախատեսված տարածքի կառուցումը, որի պաշտոնական բացումը նախատեսված է 2020 թ․ սեպտեմբերին։ Տարածքը հնարավորություն է ընձեռելու համալսարանի ուսանողներին և դասախոսներին իրենց ձեռնարկատիրական նախաձեռնությունները փորձարկել իրական կյանքում։
AgriTech Ծրագիրն ապահովում է անհրաժեշտ բիզնես և տեխնոլոգիական գիտելիքներ, ոլորտային փորձառություն, բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ կապեր և ֆինանսավորում ստարտափ հիմնելու կամ գործող ստարտափի գործունեության շրջանակն ընդլայնելու համար։ Ծրագրի ընթացքում ցուցաբերվելու է անհատական մոտեցում յուրաքանչյուր մասնակցի կարիքներին համապատասխան։
Հիմնական ծրագրի տևողությունը 3 ամիս է, ծրագիրը տեղի կունենա երեք փուլով`
Onboarding սեսիաներ
մեկամսյա սեսիաների շարք, որի նպատակն է ծանոթացնել մասնակիցներին ստարտափ գաղափարին, մանրամասն ներկայացնել տեխնոլոգիաների ներազդեցությունը գյուղատնտեսության վրա և ստեղծել ամուր հիմք մասնակիցների կայուն աճի ապահովման համար։
Ստարտափերի զարգացման սեսիաներ
այս փուլում իրականացվելու է ուսումնական հստակ պլան նախատեսված անհատ ձեռներեցների համար և անհատական կարիքներին համապատասխան ծրագիր՝ ստարտափների համար։ Այս փուլում մասնակիցները ձեռք կբերեն ձեռնարկատիրական հմտություններ՝ պռոդուկտի զարգացումից մինչև բիզնեսի զարգացում և գաղափարների ներկայացում ներդորղներին։
Պրոտոտիպերի ստեղծման սեսիաներ
Այս փուլում ագրոնոմիստներն ու ֆերմերներըներկայիս մարտահրավերնեի և հնարավորությունների վերաբերյալ սեսիաներ կանցկացնեն։ Մասնակիցները հնարավորություն կունենան Ագրարային համալսարանի լաբում ստեղծել պրոտոտիպներ, որոնք կփորձարկվեն գործընկեր հողագործների կողմից։
Կարևոր է իմանալ
Սկսնակ ձեռներեցների, նախասաղմնային ու սաղմնային փուլերում գտնվող անհատների և ստարտափների համար Onboarding սեսիաներին մասնակցությունը պարտադիր է, քանի որ նրանց մասնակցությունը հաջորդ փուլին տեղի կունենա Onboarding սեսիաների ընթացքում ցուցաբերած ակտիվության հիման վրա։ Զարգացման փուլում գտնվող ստարտափների մասնակցությունը Onboarding սեսիաներին կամընտրական է։
Ում համար է
Ծրագրին կարող են դիմել անհատներ, թիմեր և գրանցված անձինք ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից, ովքեր առաջարկում են նորարարական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար։
Ծրագիրը նախատեսված է՝
Սկսնակ ձեռներեցների համար՝ ներկայացնելու և զարգացնելու ձեռնարկատիրության մշակույթը հիմնարար գիտելիքների և գործնական հմտությունների միջոցով։
Նախասաղմնային և սաղմնային փուլերում գտնվող ստարտափերի համար՝ ներկայացնելու ձեռնարկատիրական ուղին, նախատեսված է ուսումնական հստակ պլան և հիմնված է ստարտափերի զարգացման և մենթորության մոդուլների վրա։
Զարգացման փուլում գտնվող ստարտափերի համար՝ ապահովելու անհատական ուսուցում և մենթորություն։ Այս ուղղության հիմնական բաղադրիչը ստարտափերի կապերի ընդլայնումն է հետագա գործունեության զարգացման համար։
Ծրագրի մարտահրավերներն են՝
Տվյալների վրա հիմնված գյուղատնտեսություն
Իրերի համացանց
Հմտությունների ու աշխատուժի ավտոմատացում
Տվյալների վրա հիմված հողագործություն
Չատբոտեր
Դրոններ
Առցանց կառավարման հարթակներ և էլ․ կոմերցիա
Հաշվապահության և ֆինանսական հաշվետվությունների իրականացման համար նախատեսված հասանելի թվայնացված հարթակներ
Գյուղատնտեսական ծառայությունների վճարային և օպտիմիզացման համակարգեր
Մ՛շակելի հողատարածքների մոդելավորում և վաճառք
Հողագործների համար նախատեսված առցանց վաճառքի և առաքման ծառայությունների մատուցման համակարգեր
Գյուղական համայնքներում վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ
Արոտավայրերի կայուն կառավարման հարթակներ
Գյուղատնտեսական թափոնների կառավարման համակարգեր
Սննդի արտադրության արժեքային շղթայի արդյունավետության բարձրացում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ
Ուղղահայաց և ուրբան հողագործություն
Գենետիկ մոդիֆիկացիա և մշակված միս
Սննդարդյունաբերության ոլորտում 3D տպագրության կիրառում
Սննդի կայուն փաթեթավորման:բիոպլաստիկ
*COVID-19-ի մարտահրավերների շրջանակներում
նորարարական գաղափարներ առաջարկող անհատներին
ու թիմերին կտրվի առաջնահերթություն։
Ֆինանսավորում
Ֆինանսավորման հասանելիությունը ծրագրի բաղկացուցիչ մասն է: Հաջողակ ստարտափերի հետագա զարգացումը խթանելու համար ծրագիրը համագործակցում է նաև ADB ventures-ի ու Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների (STAN) ցանցի հետ, և խոստումնալից ստարտափները հնարավորություն կստանան ներկայացնել վերջիններիս իրենց գաղափարները ֆինանսավորման համար։
Ծրագրի շրջանակներում ստարտափերի հետագա զարգացման հեռանկարները նախատեսում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Cultivate ծրագրի համագորակցության շրջանակներում խոստումնալից ստարտափների մասնակցությունը Cultivate միջազգային ծրագրին, որն աջակցում է ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջարկող ստարտափներին ընդլայնել գործունեության շրջանակը՝ շնորհելով դրամական պարգևներ, ստեղծել ոլորտային կապեր միջազգային մակարդակում, ներդրումային հնարավորություններ, ինչպես նաև գործարկել գաղափարները տարբեր երկրներում։
Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո առավել խոստումնալից մասնակիցները կստանան մինչև 10,000 USD դրամական պարգևներ/դրամաշնորհներ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ մայիսի 24, 2020
Ծրագրի մեկնարկ՝ հունիսի 1, 2020
Անհատներ (ագրոտեխնոլոգիական պատրաստի գաղափարով հանդես գալը ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ)
Ծրագրին մասնակցել ցանկացող անհատ սկսնակ ձեռներեցները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում հայտը։ Ընտրված մասնակիցնրը պարտադիր պետք է մասնակցեն Onboarding սեսիաների։
Ինչպես դիմել
Ստարտափներ (գաղափարի, նախասաղմնային, սաղմնային և զարգացման փուլում գտնվող ստարտափեր)
Բոլոր ստարտափ թիմերը պետք է լրացնեն առցանց դիմում հայտը GUST հարթակում։ Բոլոր ընտրված մասնակիցները, բացառությամբ զարգացման փուլում գտնվող ստարտափերի, պետք է պարտադիր մասնակցեն Onboarding սեսիաների։ Զարգացման փուլում գտնվող ստարտափերի համար Onboarding սեսիաներին մասնակցություն կամընտրական է, և կազմակերպիչների որոշմամբ նրանք կարող են հնարավորություն ստանալ անմիջապես անցնել հաջորդ փուլ։
Onboarding սեսիաների ավարտից հետո բարձր առաջադիմություն և խոստումնալից արդյունքեր ցուցաբերած սկսնակ անհատ ձեռներեցները, գաղափարի, նախասաղմնային ու սաղմնային փուլում գտնվող ստարտափները կանցնեն հաջորդ փուլ, հաշվի է առնվելու հետևյալը՝
- Առցանց դասընթացների մասնակցությունը
- Սեսիաներին ներգրավվածության աստիճանը
- Կատարված առաջադրանքների քանակը և որակը
Մեր գործընկերները
2023 թ․-ի հունիսի 12-ին եւ 14-ին, ժ․ 18։00-20։00, ՀԱԱՀ-ի Ագրիթեք սրահում ելույթ է ունենալու Սան Ֆրանցիսկոյի «Arable Labs» սրարտափ կազմակերպության արտադրանքի գծով ղեկավար Լեւոն Մինասյանը։ Պարոն Մինասյանի աշխատանքային գործառույթն է հեռահար զոնդավորման ապրանքները ներկայացնել տարբեր գյուղատնտեսական ընկերությունների, որոնք կօգնեն բերքահավաքի կառավարման, ոռոգման լավարկման եւ կլիմայի մշտադիտարկման հարցերում։ Բացի «Arable Labs»-ի աշխատանքից, Լեւոնը վարում է չիլի պղպեղի վերամշակման բիզնես, որի հիմնադիրն է եւ որը կոչվում է “Fire tongue farms”: Հայաստան այցի ընթացքում Լեւոնը կազմակերպել եւ վարել է երկշաբաթյա կրթական լաբ Թումոյում՝ «Ապրանքի արտադրության կառավարումը եւ իրերի համացանցը կլիմայի համար» խորագրով։
Երկուշաբթի՝ հունիսի 12-ին, Լեւոն Մինասյանը հանդես կգա «Arable Labs» ստարտափ կազմակերպության մասին բանախոսությամբ եւ կներկայացնի ընկերությունը, շուկան, մարտահրավերները, 5 տարի ստարտափ կազմակերպություն ղեկավարելու եւ այդ կազմակերպությունում իր աշխատանքի առանձնահատկությունները։
Չորեքշաբթի՝ հունիսի 14-ին, նա ավելի մանրամասն կխոսի ագրիթեքի՝ որպես արդյունաբերության ոլորտի մասին․ որոնք են ոլորտի հիմնական մարտահրավերները, ով ունի մեծ ազդեցություն ոլորտի վրա, ուր է ոլորտը շարժվում եւ ինչ պետք է իմանան այս ոլորտով հետաքրքրված ուսանողները/մարդիկ՝ նոր գաղափարներ ձեւավորելու համար։